Հա

Համայնք

Հինգշաբթի, 05 Հոկտեմբերի 2017 11:40

Թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան Լեհաստանում

Հրաւէրով Լեհաստանի կառավարութեան մշակոյթի նախարարութեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան չորեքշաբթի 27 սեպտեմբեր 2017-ի առաւօտեան ժամանեց Վարշաւա, որտեղ նրան դիմաւորեցին Մշակոյթի նախարարութեան ներկայացուցիչներ Մաչի Պօղոսովիչ (Մատթէոս Պօղոսեան) եւ դկտ. Արտեմ Նաճարեան։ 

«alikonline.ir» - Հրաւէրով Լեհաստանի կառավարութեան մշակոյթի նախարարութեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան չորեքշաբթի 27 սեպտեմբեր 2017-ի առաւօտեան ժամանեց Վարշաւա, որտեղ նրան դիմաւորեցին Մշակոյթի նախարարութեան ներկայացուցիչներ Մաչի Պօղոսովիչ (Մատթէոս Պօղոսեան) եւ դկտ. Արտեմ Նաճարեան։ Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը:

Նոյն օրը կէսօրին Սեպուհ Սրբազանը հանդիպեց Մշակոյթի նախարարութեան տնօրինութեան հետ։ Տնօրինութեան ներկայացուցիչը տկն. Տորոդա Եանիշեւսքա որի հետ ունեցաւ հետաքրքրական զրոյց հայ եւ լեհ ժողովուրդների պատմութեան եւ մշակոյթի հետ կապւած։ Այնուհետ հիւրընկալները Սրբազան հօր առաջնորդեցին թագաւորական բերդ-պալատը, որ թանգարանի է վերածւած եւ որ հիմնովին քանդւած էր համաշխարհային երկրորդ պատերազմին։ Նոյն օրը երեկոյեան Սրբազան Հայրը այցելեց Լեհաստանի հոգեւոր հովիւ հոգշ. Տ. Տաճատ գրդ. Ծատուրեանին։

Հինգշաբթի առաւօտեան Սրբազան Հայրը ընկերակցութեամբ Մաչի Պօղոսովիչի եւ դկտ. Արտեմ Նաճարեանի այցելեց Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութիւն եւ շատ սիրալիր հանդիպում ունեցաւ պրն. դեսպան Ռամին Մեհմանփարասթի հետ, որին Սրբազան Հայրը ճանաչել էր վաղուց։ Սրբազանը իր ուրախութիւնը յայտնեց այս առիթով եւ առաւել առողջութիւն եւ յաջողութիւն մաղթեց պրն. դեսպանին եւ իր աշխատակազմին։

Դեսպանին հանդիպելուց յետոյ Սրբազան Հայրը ուղեւորւեց դէպի Քրաքով, ճանապարհին հանդիպեց Լեհաստանի ամենանշանաւոր վանք-սրբավայր ուխտատեղիին Չիսթոխովայում։ Պատմական այս վանքը սիրելի վայր էր եղել Յովհաննէս Պօղոս Բ. Պապին։

Քրաքովում Սրբազան Հայրն այցելեց նաեւ այդ շրջանում գտնւող աղի պատմական հանքավայրն ու Քրաքովի թագաւորական պալատն ու մայր եկեղեցին, որի ներքեւում գտնւում է թագաւորների դամբարանն ու 2010 թւին օդանաւի արկածին զոհ գնացած երկրի նախագահի գերեզմանը։

Շաբաթ 30 սեպտեմբեր 2017-ի առաւօտեան Սրբազան Հայրը ընկերակցութեամբ Լեհաստանի հոգեւոր հովիւ հոգշ. Տ. Տաճատ վրդ. Ծատուրեան եւ պրն. Մաչի Պօղոսովիչի այցելեց Գդանցք քաղաքը, որտեղ փոքրաթիւ հայ համայնք կայ. Գդանցքում Սրբազան Հայրը եւ իր ուղեկիցները նախ այցելեցին քաղաքի պատմական ու տեսարժան վայրերը Պալթիք ծովի եզրերը, այնուհետ հիւրընկալւեցին գաղութի ազգայիններից պրն. Հայկ Ֆիլիփովի բնակարանում։ Երեկոյեան տեղի ունեցաւ Խաչվերացի տօնի առիթով Խաչվերացի թափօր եւ Ռեհանի օրհնութիւն։ Արարողութեան աւարտին Սրբազան Հայրը իր պատգամը փոխանցեց հաւատացեալներին թելադրելով, որ հաւատարիմ մնան իրենց եկեղեցուն եւ մշակոյթին. Սրբազան Հայրը միաժամանակ որոշ բացատրութիւններ տւեց իրանահայ եւ յատկապէս թեհրանահայ համայնքի մասին։

Կիրակի 1 հոկտեմբեր 2017-ի առաւօտեան Սրբազան Հայրը այցելեց երկրագործութեան նախարարութեան թանգարան-մատենադարանը, որտեղ հանդիպեց տնօրէն՝ Զբիկնիեւ Ֆիլիբովքիի եւ գերշ. Անթոնի ՓացիՖիք Դեդեչնին, որ Լեհաստանի արեւելեան բաժնի Արքեպիսկոպոսն է։ Սրբազան Հայրը լայն բացատրութիւններ տւեց ներկաներին հայ եկեղեցու եւ Իրանի ու իրանահայութեան մասին։ Այս այցելութեան Սրբազանին ընկերակցում էր Մաչիկ Պօղոսեանը։

Նոյն օրը Սրբազան Հայրը այցելեց անծանօթ Զինւորի հրապարակն ու նահատակ զինւորների գերեզմանատունը, որտեղ թաղւած է նաեւ հայազգի Եատւիկա Ծառուկեանն ու իր զինւոր տղան՝ Ալեքսանդր Ծառուկեանը։

Յարակից Հրապարակումներ

  • Սրբազան Հայրն ընդունեց Վարանդին
    Սրբազան Հայրն ընդունեց Վարանդին

    Հոկտեմբերի 19-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց իրանահայ բանաստեղծ Վարանդին, որը նոր էր վերադարձել Հայաստանի գրողների միութեան կազմակերպած համագումարից:

  • Կիպրոսի նոր դեսպանի այցն ազգային առաջնորդարան
    Կիպրոսի նոր դեսպանի այցն ազգային առաջնորդարան

    Հինգշաբթի հոկտեմբերի 19-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանում ընդունեց Կիպրոսի նոր դեսպան Պետրոս Նաքոզիսիին: 

  • Կարծիքների փոխանակում
    Կարծիքների փոխանակում

    Հոկտեմբերի 17-ին թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թ. Հ. թեմի Պատգամաւորական ժողովի ատենապետ Ժոզէֆ Մեհրաբեանին եւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի Ա. ատենապետ Ռոբերտ Բեգլարեանին:

  • Թ. Հ. թեմի Ծխական տուրքի մարմնի անդամներն այցելեցին Սրբազան Հօրը
    Թ. Հ. թեմի Ծխական տուրքի մարմնի անդամներն այցելեցին Սրբազան Հօրը

    Հոկտեմբերի 16-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թ. Հ. թեմի Ծխական տուրքի մարմնի անդամներին:

  • Մշակոյթի օրը եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու անւանկոչութեան տօնը
    Մշակոյթի օրը եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու անւանկոչութեան տօնը

    Շաբաթ 14 հոկտեմբեր 2017-ի առաւօտեան Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում մատուցւեց Եպիսկոպոսական հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ, որը մատուցեց թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան, որուն խորանի վրայ սպասարկում էին արժ. Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանն ու արժ. Տ. Խաչատուր քհնյ. Յարութիւնեանը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։