Հա

Համայնք

05/10/2017 - 10:40

Այցելութիւն «Քահրիզաք» բարեսիրական կենտրոն

Թւականիս չորեքշաբթի 27 սեպտեմբերի առաւօտեան, Թեհրանի «Քահրիզաք» բարեսիրական կենտրոնի տնօրինութեան հրաւէրով, Թ. Հ. Թեմի Կարիքաւորներին օժանդակող մարմնի «ԿՕՄ»-ի 7 անդամները, գլխաւորութեամբ թեմիս առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանի եւ արժանապատիւ քահանահայրեր՝ Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանի ու Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանի այցելեցին սոյն կենտրոն:

Թւականիս չորեքշաբթի 27 սեպտեմբերի առաւօտեան, Թեհրանի «Քահրիզաք» բարեսիրական կենտրոնի տնօրինութեան հրաւէրով, Թ. Հ. Թեմի Կարիքաւորներին օժանդակող մարմնի «ԿՕՄ»-ի 7 անդամները, գլխաւորութեամբ թեմիս առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանի եւ արժանապատիւ քահանահայրեր՝ Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանի ու Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանի այցելեցին սոյն կենտրոն:

Հանդիպման սկզբում «Քահրիզաք»-ի տնօրէն՝ պրն. Սուֆինէժադը բարի գալուստ մաղթելով հիւրերին, յատուկ շեշտեց, որ պարծանք է իրենց համար Սրբազան Հօր այցելութիւնը:

Պրն. Սուֆինէժադը շարունակելով, խօսեց «Քահրիզաք»-ի պատմականին եւ նշեց, որ այս կենտրոնի ստեղծման մտայղացումն առաջացել է հանգուցեալ իրանահայ բժիշկ՝ դոկտ. Արսէն Մինասեանի միջոցով, ով Գիլանում առաջին ծերանոցը կառուցեց, եւ որի արդիւնքում 1972 (1351) թւականին հիմնւեց «Քահրիզաք» բարեսիրական կենտրոնը:

Այժմ «Քահրիզաք»-ն ունի 1790 մահճակալ եւ բաժանւած է 3 կենտրոնների՝ ծերանոց, մարմնա-մտային խանգարումներով եւ MS-ից տառապող բարդ իրավիճակի հիւանդների բաժին: Նա անդրադարձաւ նաեւ իրենց բարեսիրական կենտրոնի սկզբունքների ու նպատակների մասին:

Այնուհետեւ «ԿՕՄ»-ի ատենապետ՝ պրն. Մուշեղ Ծատրեանը կարեւորելով նման հանդիպումները փոխյարաբերութիւնների սերտացման գործում, շնորհակալութիւն յայտնեց հրաւէրի համար եւ բացատրութիւններ տւեց «ԿՕՄ»-ի աշխատանքների մասին:

Ապա Սրբազան Հայրն իր օրհնութեան խօսքն ուղղելով կենտրոնի բնակիչներին ու աշխատողներին, դրւատանքի խօսքեր ասաց նրանց, կենտրոնում գտնւող հիւանդներին ցուցաբերած խնամքի համար:

Ընդունելութեան աւարտին, բոլորը միասին այցելեցին կենտրոնի տարբեր բաժիններ, այդ թւում նաեւ այնտեղ բնակւող հայ ծերերին ու հիւանդներին:

Ապա տնօրինութեան կողմից գեղանկարչութիւններ նւիրւեցին Սրբազան Հօրը եւ միւս հիւրերին: Հարկ է նշել, որ դրանք նկարւել էին «Քահրիզաք»-ում բնակւող մի ձեռներից զուրկ երիտասարդի միջոցով, որոնք նկարել էր ոտքով:

Թ.Հ.Թ. Կարիքաւորներին օժանդակող մարմին

Յարակից լուրեր

  • Արցախի Հանրապետութեան նախարար Լեռնիկ Յովհաննիսեանի այցելութիւնը Աթենք
    Արցախի Հանրապետութեան նախարար Լեռնիկ Յովհաննիսեանի այցելութիւնը Աթենք

    Հ.Յ.Դ. Յունաստանի Հայ Դատի յանձնախումբի հրաւէրով՝ Աթենք կը գտնուի Արցախի Հանրապետութեան մշակոյթի, երիտասարդութեան եւ զբօսաշրջութեան նախարար Լեռնիկ Յովհաննիսեան, որ Աթենքի ու Թեսաղոնիկէի մէջ աշխատանքային հանդիպումներ եւ ելոյթներ պիտի ունենայ, Հ.Յ.Դ. Յունաստանի Հայ Դատի յանձնախումբի կազմակերպած՝ «Մեր Արցախը. Միջազգային ճանաչման ճամբուն վրայ» խորագրով շարքէն ներս։

  • Ամանորեան այցելութիւններ ծերանոցներում
    Ամանորեան այցելութիւններ ծերանոցներում

    Հովանաւորութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ Թեհրանի հայոց թեմի Կրօնական խորհրդի Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի նախաձեռնութեամբ, նաեւ Կարիքաւորներին օժանդակող մարմնի համագործակցութեամբ այս տարի եւս Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով, տեղի ունեցաւ այցելութիւն ծերանոց-հանգստեան տներում բնակւող հայ եւ քրիստոնեայ բնակիչներին: 

  • Սրբազան Հօր ամանորեան այցելութիւնները հայ անձնուրացների ընտանիքներին
    Սրբազան Հօր ամանորեան այցելութիւնները հայ անձնուրացների ընտանիքներին

    Երեքշաբթի, 1 յունւար 2019 թ.-ին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը տարիների իր սովորութեան համաձայն, յատուկ այցելութիւններ տւեց նահատակների եւ անձնուրացների ընտանիքներին:

  • Հոջ. Իւնեսիի շնորհաւորական այցելութիւնը ազգային առաջնորդարան
    Հոջ. Իւնեսիի շնորհաւորական այցելութիւնը ազգային առաջնորդարան

    Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով, երեքշաբթի յունւարի 8-ին ազգային առաջնորդարան է այցելել ազգութիւնների եւ կրօնական փոքրամասնութիւնների հարցերով Հանրապետութեան նախագահի նախկին յատուկ օգնական հոջ. Ալի Իւնեսին:

  • Արարատից մինչեւ թռիչք անդունդի վրայով. 10 պատճառ թէկուզ մէկ անգամ Հայաստան այցելելու համար
    Արարատից մինչեւ թռիչք անդունդի վրայով. 10 պատճառ թէկուզ մէկ անգամ Հայաստան այցելելու համար

    Եթէ ցանկանում էք անմոռանալի զգացողութիւններ ունենալ, արձակուրդն անցկացնել լեռներով շրջապատւած երկրներում, որտեղ տարւայ 300 օրն արեւոտ է, ինչպէս նաեւ լողալ աշխարհում երկրորդ բարձրլեռնային լճում, ապա դուք պէտք է տոմս գնէք եւ գաք Հայաստան։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։