Հա

Համայնք

05/10/2017 - 10:40

Այցելութիւն «Քահրիզաք» բարեսիրական կենտրոն

Թւականիս չորեքշաբթի 27 սեպտեմբերի առաւօտեան, Թեհրանի «Քահրիզաք» բարեսիրական կենտրոնի տնօրինութեան հրաւէրով, Թ. Հ. Թեմի Կարիքաւորներին օժանդակող մարմնի «ԿՕՄ»-ի 7 անդամները, գլխաւորութեամբ թեմիս առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանի եւ արժանապատիւ քահանահայրեր՝ Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանի ու Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանի այցելեցին սոյն կենտրոն:

Թւականիս չորեքշաբթի 27 սեպտեմբերի առաւօտեան, Թեհրանի «Քահրիզաք» բարեսիրական կենտրոնի տնօրինութեան հրաւէրով, Թ. Հ. Թեմի Կարիքաւորներին օժանդակող մարմնի «ԿՕՄ»-ի 7 անդամները, գլխաւորութեամբ թեմիս առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանի եւ արժանապատիւ քահանահայրեր՝ Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանի ու Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանի այցելեցին սոյն կենտրոն:

Հանդիպման սկզբում «Քահրիզաք»-ի տնօրէն՝ պրն. Սուֆինէժադը բարի գալուստ մաղթելով հիւրերին, յատուկ շեշտեց, որ պարծանք է իրենց համար Սրբազան Հօր այցելութիւնը:

Պրն. Սուֆինէժադը շարունակելով, խօսեց «Քահրիզաք»-ի պատմականին եւ նշեց, որ այս կենտրոնի ստեղծման մտայղացումն առաջացել է հանգուցեալ իրանահայ բժիշկ՝ դոկտ. Արսէն Մինասեանի միջոցով, ով Գիլանում առաջին ծերանոցը կառուցեց, եւ որի արդիւնքում 1972 (1351) թւականին հիմնւեց «Քահրիզաք» բարեսիրական կենտրոնը:

Այժմ «Քահրիզաք»-ն ունի 1790 մահճակալ եւ բաժանւած է 3 կենտրոնների՝ ծերանոց, մարմնա-մտային խանգարումներով եւ MS-ից տառապող բարդ իրավիճակի հիւանդների բաժին: Նա անդրադարձաւ նաեւ իրենց բարեսիրական կենտրոնի սկզբունքների ու նպատակների մասին:

Այնուհետեւ «ԿՕՄ»-ի ատենապետ՝ պրն. Մուշեղ Ծատրեանը կարեւորելով նման հանդիպումները փոխյարաբերութիւնների սերտացման գործում, շնորհակալութիւն յայտնեց հրաւէրի համար եւ բացատրութիւններ տւեց «ԿՕՄ»-ի աշխատանքների մասին:

Ապա Սրբազան Հայրն իր օրհնութեան խօսքն ուղղելով կենտրոնի բնակիչներին ու աշխատողներին, դրւատանքի խօսքեր ասաց նրանց, կենտրոնում գտնւող հիւանդներին ցուցաբերած խնամքի համար:

Ընդունելութեան աւարտին, բոլորը միասին այցելեցին կենտրոնի տարբեր բաժիններ, այդ թւում նաեւ այնտեղ բնակւող հայ ծերերին ու հիւանդներին:

Ապա տնօրինութեան կողմից գեղանկարչութիւններ նւիրւեցին Սրբազան Հօրը եւ միւս հիւրերին: Հարկ է նշել, որ դրանք նկարւել էին «Քահրիզաք»-ում բնակւող մի ձեռներից զուրկ երիտասարդի միջոցով, որոնք նկարել էր ոտքով:

Թ.Հ.Թ. Կարիքաւորներին օժանդակող մարմին

Յարակից լուրեր

  • Բարերարների ներկայացուցիչը հանդիպեց Կ.Օ.Մ.-ի անդամներին
    Բարերարների ներկայացուցիչը հանդիպեց Կ.Օ.Մ.-ի անդամներին

    Թեհրանի հայոց թեմի Կարիքաւորներին օժանդակող մարմինը երկուշաբթի թւականիս հոկտեմբերի 22-ին հիւրընկալեց պրն. Շահրաբին:

    Պրն. Շահրաբին մի շարք բարերարների ներկայացուցիչն է, որ նախ այցելեց «Սահակեան» բաերսիրական կենտրոն, ծանօթացել վարչութեան եւ տնօրինութեան հետ, ապա օժանդակելու ցանկութիւն յայտնելով հրաւիրւել է ներկայ գտնւելու ԿՕՄ-ի հերթական նիստին: 

  • Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 27-րդ տարեդարձը նշանաւորւեց Հանրապետական մաղթանքով
    Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 27-րդ տարեդարձը նշանաւորւեց Հանրապետական մաղթանքով

    Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 27-րդ տարեդարձի առիթով, երէկ առաւօտեան կիրակնօրեայ ս. պատարագի ընթացքում, որը մատուցում էր Թ. Հ. Թ. առաջնորդական տեղապահ Տ. Մակար եպս. Աշգարեանը, կատարւեց Հանրապետական մաղթանք եւ Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ձեռամբ օրհնւեց Եռագոյն դրօշը: 

  • Այցելութիւն բարերար՝ տկն. Ղուկասեանին
    Այցելութիւն բարերար՝ տկն. Ղուկասեանին

    Թեհրանի հայոց թեմի Կարիքաւորներին օժանդակող մարմինը, որպէս երախտագիտութիւն յարգելի բարերար՝ տկն. Ղուկասեան Սւարանիին, մարմնի երկու անդամներին այցելութեան ուղարկեց իր տուն:

  • Նախագահը՝ Էմամ Խոմէյնիի դամբարանում. «Էմամի ուղին կարող է փրկել երկիրը»
    Նախագահը՝ Էմամ Խոմէյնիի դամբարանում. «Էմամի ուղին կարող է փրկել երկիրը»

    Կառավարութեան շաբաթւայ առիթով, այսօր՝ օգոստոսի 25-ին Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին եւ կառավարութեան անդամներն այցելել են Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ, Էմամ Խոմէյնիի դամբարան՝ վերահաստատելու իրենց ուխտը հանգուցեալ Էմամի գաղափարների հետ:

  • Հիւանդատեսի այցելութիւն
    Հիւանդատեսի այցելութիւն

    Սրբազան Հայրն իր, Կրօնական եւ Թեմական խորհրդների եւ համայնքի աղօթքներն ու առողջութեան բարեմաղթանքները յայտնեց իրեն: Հոջ. Թասխիրին խորապէս ազդւած Սրբազան Հօր այցելութիւնից, իր խորազգաց շնորհակալութիւնները յայտնեց իրեն եւ հայ համայնքին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։