Հա

Համայնք

Կիրակի, 08 Հոկտեմբերի 2017 10:30

Նախագահ Ռոհանիի պատւոգիրը՝ Էւիթա Առաքելեանին  

Երէկ՝ հոկտեմբերի 7-ին Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին Թեհրանի պետական համլասարանում պատւոգրեր է շնորհել պետական համալսարանների մուտքի քննութիւնների (կոնկուրսի) առաջատարներին:

Առաջատարների թւում էր նաեւ իրանահայ Էւիթա Առաքելեանը, ով արւեստի բաժնում զբաղեցրել է կոնկուրսի երկրորդ հորիզոնականը:

«alikonline.ir» - Երէկ՝ հոկտեմբերի 7-ին Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին Թեհրանի պետական համլասարանում մասնակցել է Իրանի բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների, գիտահետազօտական եւ տեխնոլոգիական կենտրոնների ուսումնական նոր տարեշրջանի մեկնարկի արարողութեանը, որտեղ պատւոգրեր է շնորհել պետական համալսարանների մուտքի քննութիւնների (կոնկուրսի) առաջատարներին:

Առաջատարների թւում էր նաեւ իրանահայ Էւիթա Առաքելեանը, ով արւեստի բաժնում զբաղեցրել է կոնկուրսի երկրորդ հորիզոնականը:

Հանրապետութեան նախագահը ողջունել է հանդիսաւոր արարողութեան մասնակիցներին, եւ շնորհաւորել նորամուտներին իրենց յաջողութեան կապակցութեամբ:

Նշենք որ, Նախագահ Ռոհանին երէկ, իր ելոյթի ժամանակ անդրանարձել է գիտութեան եւ կրթութեան առանցքային նշանակութեանը երկրի եւ հասարակութեան զարգացման ու վերելքի գործում՝ կարեւորել է յատկապէս համալսարանների դերն ու նշանակութիւնը հասարակութեան գիտակցութեան մակարդակի բարձրացման գործում:

Յիշեցենք, որ կոնկուրսի երկրորդ հորզոնականը զբաղեցրած իրանահայ երիտասարդուհին, ծնւել է 1999 թւականին, մանկապարտէզը, տարրականը, ուղեցոյցը եւ միջնակարգը աւարտել է «Մարիամ» հաստատութիւնում: Միջնակարգն աւարտելուն պէս յաճախել է «Միդիա» ուսումնարան: Էւիթան այժմ ուսանում է Թեհրանի պետական համալսարանի միջազգային նւագարանների ճիւղում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։