Հա

Համայնք

Երեքշաբթի, 10 Հոկտեմբերի 2017 10:10

Ռուդոլֆ Խառատեանն այցելեց ազգային առաջնորդարան

Երկուշաբթի թւականիս հոկտեմբերի 9-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թեհրան ժամանած Հայ Բալետի արտիստ եւ պարուսոյց Ռուդոլֆ Խառատեանին:

«alikonline.ir» - Երկուշաբթի թւականիս հոկտեմբերի 9-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թեհրան ժամանած Հայ Բալետի արտիստ եւ պարուսոյց Ռուդոլֆ Խառատեանին: Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը: 

Պրն. Խառատեանը Թեհրան է ժամանել Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Արւեստից միութեան հրաւէրով, որպէսզի նոյն միութեան պարախմբի աշակերտները մասնակցեն իր գլխաւորութեամբ կազմակերպւած դասընթացներին: 

Այցելութեանը, պրն. Խառատեանին ընկերակցում էր Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան նախագահ՝ Ալէքս Կարապետեանը: 

Այցելութեան ընթացքին Սրբազան Հօր եւ յարգելի հիւրի միջեւ արւեստի ոլորտում զրոյց ընթացաւ եւ աւարտին Սրբազան Հայրն արւեստի բնագաւառում մեր ներդրումների մասին տեղեկութիւններ փոխանցեց պրն. Խառատեանին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։