Հա

Համայնք

Երեքշաբթի, 10 Հոկտեմբերի 2017 11:20

Հայ Ուսուցիչների միութեան վարչութեան անդամները այցելեցին ազգային առաջնորդարան

Երկուշաբթի թւականիս հոկտեմբերի 9-ի ժամը 14:00-ին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայ Ուսուցիչների միութեան վարչութեան անդամներին:

«alikonline.ir» - Երկուշաբթի թւականիս հոկտեմբերի 9-ի ժամը 14:00-ին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայ Ուսուցիչների միութեան վարչութեան անդամներից՝ տիկնայք Անահիտ Արտաշեան-Աւագեան, Սաթիկ Աւետիսեան, Յասմիկ Ասրեան, Գոհար Խաչատրեան եւ Սեդա Ղահրամանեանին: Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը: 

Վարչութեան անդամները եկած էին Սրբազան Հօր օրհնութիւնն առնելու եւ մահացած ուսուցիչների հոգեհանգստեան արարողութեան հետ կապւած կարգադրութիւնների մասին խօսելու եւ հայցելու Սրբազան Հօր հովանաւորութիւնը: 

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց երախտարժան մեր ուսուցիչներին, Հայ Ուսուցիչների միութեանը եւ յաջողութիւն մաղթեց բոլորին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։