Հա

Համայնք

10/10/2017 - 11:30

«Ա. Ա. Ահարոնեան» ազգային մանկապարտէզի հին եւ նոր տեսչուհիներն ազգային առաջնորդարանում

Երկուշաբթի թւականիս հոկտեմբերի 9-ի կէսօրին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց «Ա. Ա. Ահարոնեան» ազգային մանկապարտէզի հին եւ նոր տեսչուհիներին:

«alikonline.ir» - Երկուշաբթի թւականիս հոկտեմբերի 9-ի կէսօրին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց «Ա. Ա. Ահարոնեան» ազգային մանկապարտէզի հին եւ նոր տեսչուհիներ՝ տիկնայք Անետ Բաղդասարեանին եւ Անահիտ Մարգարեանին, ընկերակցութեամբ Կրթական խորհրդի անդամ՝ տկն. Մելինէ Բանդարիի: Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը: 

Տեսչուհիներն եկել էին Սրբազան Հօր օրհնութիւնն հայցելու սկսւած ուսումնական տարեշրջանի աշխատանքների յաջողութեան հեռանկարով: 

Սրբազան Հայրը գնահատեց տկն. Անետ Բաղդասարեանին իր երկարամեայ նախանձախնդիր ծառայութեան համար եւ յոյս յայտնեց, որ նոր տեսչուհի՝ տկն. Անահիտ Մարգարեանը պիտի շարունակէ այդ գործը, նոր խանդ եւ եռանդ դնելով իր գործի մէջ:

Յարակից լուրեր

  • Միշէլ Աունը ընդունել է Լիբանանի դաշնակցական նախարար Աւետիս Կիտանեանին
    Միշէլ Աունը ընդունել է Լիբանանի դաշնակցական նախարար Աւետիս Կիտանեանին

    Լիբանանի նախագահ Միշէլ Աունն այսօր ընդունել է երկրում զբօսաշրջութեան նախարար, ՀՅԴ անդամ Աւետիս Կիտսանեանին:

  • Հանդիպումները կայացան. այժմ խօսքերը գործնականացնելու ժամանակն է...
    Հանդիպումները կայացան. այժմ խօսքերը գործնականացնելու ժամանակն է...

    Յարգելի ընթերցող, ինչպէս անցնող շաբաթւայ ընթացքում մեր թղթակցութիւնների ընդմիջից ներկայացրինք, կայացան թեհրանահայ համայնքի եռեակ հայաշատ քաղաքամասերի քաղաքացիների հետ Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի միջեւ անմիջական հանդիպում-քննարկումները:

  • Որեւէ արտառոց բան չկայ վարչապետի հետ մեր հանդիպման ձեւաչափում
    Որեւէ արտառոց բան չկայ վարչապետի հետ մեր հանդիպման ձեւաչափում

    ՀՅԴ հանրային կապերի գրասենեակն հոկտեմբերի 12-ին խիստ լակոնիկ հաղորդագրութիւն տարածեց այն մասին, որ երէկ՝ հոկտեմբերի 11-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ ՀՅԴ Բիւրոյի անդամներ Մուրադ Փափազեանի, Սպարտակ Սէյրանեանի եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանի հանդիպումը, քննարկւել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, առաջիկայ զարգացումներին վերաբերող հարցեր։ Պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել առաջիկայ օրերին շարունակել հանդիպումները։

  • «Հայ գրքի» ցուցահանդէս
    «Հայ գրքի» ցուցահանդէս

    Ուրբաթ, հոկտեմբերի 12-ի երեկոյեան, Սրբոց Թարգմանչաց եկեղեցու շրջափակում, հովանաւորութեամբ եւ գլխաւորութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի եւ կազմակերպութեամբ Թ.Հ. թեմի Կրօնական խորհրդի Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի մեկնարկւեց «Հայ գրքի» 16-րդ ցուցահանդէսը։

  • Մշակոյթի օրը եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու անւանկոչութեան տօնը
    Մշակոյթի օրը եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու անւանկոչութեան տօնը

    Շաբաթ, 13 հոկտեմբեր 2018-ի առաւօտեան, Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում մատուցւեց եպիսկոպոսական հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ, որը մատուցեց թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, որուն խորանի վրայ սպասարկում էին արժ. Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանն ու արժ. Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանը։

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։