Հա

Համայնք

Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017 08:50

ՀՀ վարչապետն այցելեց Ս. Սարգիս եկեղեցի

Աւարտւեց ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանի եւ նրա գլխաւորած ներկայացուցչական պատւիրակութեան պաշտօնական այցն Իրան: Այցի վերջին օրը վարչապետ Կարէն Կարապետեանն այցելեց Ս.Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի:

«alikonline.ir» - Աւարտւեց ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանի եւ նրա գլխաւորած ներկայացուցչական պատւիրակութեան պաշտօնական այցն Իրան:

Այցի վերջին օրը վարչապետ Կարէն Կարապետեանն այցելեց Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի:

ՀՀ վարչապետին դիմաւորեցին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, ազգային իշխանութիւնների եւ համայնքի ներկայացուցիչները:

Բարիգալստեան իր ելոյթում Սրբազան Հայրը ողջունեց եւ կարեւորեց ՀՀ վարչապետի այցն Իրան՝ համոզմունք յայտնելով, որ այն կը նպաստի հայ-իրանական կապերի հետագայ զարգացմանն ու ամրապնդմանը:

Կարէն Կարապետեանն էլ իր հերթին ամփոփելով այցի արդիւնքները՝ նշեց, որ Իրանի իշխանութիւնների հետ ունեցել են կառուցողական եւ արդիւնաւէտ բանակցութիւններ, որոնք նոր թափ կարող են հաղորդել երկկողմ տնտեսական համագործակցութեանն ու առեւտրաշրջանառութեան ծաւալների աւելացմանը: ՀՀ վարչապետը նշեց, որ քննարկել են էներգետիկայի, գիւղատնտեսութեան, զբօսաշրջութեան ոլորտներում, ազատ տնտեսական գօտիներին, ինչպէս նաեւ տարածաշրջանային համագործակցութեանն առնչւող հարցեր: «Ունեցել ենք բաց երկխօսութիւն եւ արդիւնաւէտ բանակցութիւններ: Համոզւած ենք, որ առկայ է երկկողմ տնտեսական համագործակցութեան զարգացման մեծ ներուժ: Իրանն այսօր տարբեր պետութիւններից ներկրում է բազմաթիւ ապրանքներ, որոնք արտադրւում են Հայաստանում: Կարող ենք երկկողմ փոխշահաւէտ յարաբերութիւններին հաղորդել նոր լիցք՝ նաեւ Մեղրիում ստեղծւելիք ազատ տնտեսական գօտու գործարկմամբ»,- ասել է ՀՀ վարչապետը: Անդրադառնալով իրանահայ համայնքի հետ կապերին՝ Կարէն Կարապետեանն ասաց, որ կարեւորում է համագործակցութիւնը եւ առաջին հերթին վերջիններիս ներգրաււածութիւնը տարբեր ոլորտներում՝ կառավարման մշակոյթի, փորձի փոխանակման եւ նոր միայն ներդրումային ծրագրերի իրականացման առումով:

Թեհրանի թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ՀՀ կառավարութեանը մաղթել է արդիւնաւէտ գործունէութիւն եւ յաջողութիւններ ձեռնարկած նախաձեռնութիւններում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։