Հա

Համայնք

Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017 12:30

Կրօնական փոքրամասնութիւնները մեծարեցին Իրանի կարգապահական ուժերին

Կարգապահական ուժերի շաբաթւայ առիթով, իւրաքանչիւր տարի երկրի կրօնական փոքրամասնութիւններից մէկի նախաձեռնութեամբ նշւում է կարգապահական ուժերի օրը: Այս առիթով երէկ՝ հոկտեմբերի 10-ի երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում նախաձեռնութեամբ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ համագործակցութեամբ Իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան կրօնական փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատուի կազմակերպւել էր իւրայատուկ միջոցառում:

«alikonline.ir» - Կարգապահական ուժերի շաբաթւայ առիթով, իւրաքանչիւր տարի երկրի կրօնական փոքրամասնութիւններից մէկի նախաձեռնութեամբ նշւում է կարգապահական ուժերի օրը: Այս առիթով երէկ՝ հոկտեմբերի 10-ի երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում նախաձեռնութեամբ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ համագործակցութեամբ Իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան կրօնական փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատուի կազմակերպւել էր իւրայատուկ միջոցառում: Այս մասին տեղեկացնում է «Ալիք»-ի թղթակից Կ. Դաւթեանը:

Մեկնարկին Իրանի պետական օրհներգը կատարեց «Հայ կին» միութեանը կից «Անի» միութեան «Զւարթնոց» երգչախումբը ղեկավարութեամբ Էդիկ Թամրազեանի: Նշենք, որ ընթացքում եւս երգչախումբը հանդէս եկաւ մի քանի երգերի կատարումով:

Ծրագիրը մէկտեղւած էր խօսքերով, նախ ներկաներին ողջոյնի խօսք ասաց Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանը՝ կարեւորելով կարգապահական ուժերի դերը հասարակութեան մէջ կարգ ու կանոն հաստատելու առումով, որի շնորհիւ ժողովուրդը կարողանում է օրէնքի ու ապահովութեան շրջանակում ապրել խաղաղ կեանքով:

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանն էլ իր հերթին կարեւորութեամբ անդրադարձաւ իրանահայութեան դերին Իրանի արդի ոստիկանութեան ձեւաւորման գործընթացում, եւ կարեւորեց Իրանի սահմանադրական յեղափոխութեան տարիներին Թեհրանի կարգապահական ուժերի հրամանատար Եփրեմ խանի դերը այդ ուղղութեամբ: Նա նաեւ կարեւորեց եւ գնահատեց կարգապահական ուժերին, որոնք պայքարում են անօրէնութիւնների եւ մաքսանենգութեան դէմ:

Ընթացքում ներկաներին խօսք ուղղեց Իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան, կրօնական փոքրամասնութիւնների հարցով գերատեսչութեան պատասխանատու Սաիդ Թաղաւին, ով ողջունելով կարգապահական ուժերի շաբաթը, կարեւորեց նրանց դերը երկրում անվտանգութեան ապահովման առումով, մասնաւորաբար տարածաշրջանի ներկայ անկայուն իրավիճակի ֆոնին:

Միջոցառմանը հրաւիրւեց արտայայտւելու Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Թեմակալ առաջնորդը իր ելոյթի ընթացքում ընդգծեց. «Գիտակից, պարտաճանաչ ու զօրեղ ոստիկանութիւնը երաշխիքն է տւեալ արկրի զարգացման: Ոստիկանութիւն կայ, որպէսզի ժողովուրդը կարողանայ իր ստեղծագործ կեանքըշարունակի ի խնդիր իր երկրի առաւել զարգացման ու առաջընթացին:

Իրանի Իսլամական Հանրապետութեան ազնիւ քաղաքացիները, շնորհիւ երկրի հոգւեոր առաջնորդ այաթ. Ալի խամենէիի հայրական թելադրութիւնների եւ յորդորենր,ի ապրում է խաղաղ, ստեղծարար եւ ապագայատեսիլ կեանք»:

Վերջում հրաւիրւեց արտայատւելու Թեհրանի կարգապահական ուժերի նորանշանակ հրամանատարի գեներալ Ռահիմին, ով նշեց, որ կարգապահական ուժերը հասարակութեան մէջ ստեղծում են եղբայրութիւն, բարեկամութիւն, միասնականութիւն՝ շեշտելով, որ բոլոր իրանցիները հաւասար են օրէնքի առջեւ եւ ոստիկանութիւնը ծառայելու է բոլոր քաղաքացիներին:

Նա գնահատեց Իրանում կրօնական փոքրամասնութիւնների նահատակներին:

Միջոցառման աւարտական բաժնում Իրանում կրօնական փոքրամասնութիւնների հոգեւոր առաջնորդների ձեռամբ գնահատւեցին կարգապահական ուժերի զանազան բաժինների հրամանատարները:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։