Հա

Համայնք

Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017 12:20

Ասղար Շիրզադին՝ «Ակունք»-ում

Հոկտեմբերի 9-ին, Իրանի հաշմանդամների ասոցիացիայի տնօրէնների խորհրդի նախագահ Ասղար Շիրզադին այցելել է մարմնամտային խանգարումներով հայ երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոն: Այցի նպատակն էր՝ ծանօթանալ հաստատութեան գործունէութեանը, երեխաների խնամքին, կրթութեանը, կենցաղի կազմակերպման աշխատանքներին եւ մատուցւող ծառայութիւններին:

«Ակունք» - Հոկտեմբերի 9-ին, Իրանի հաշմանդամների ասոցիացիայի տնօրէնների խորհրդի նախագահ Ասղար Շիրզադին այցելել է մարմնամտային խանգարումներով հայ երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոն: Այցի նպատակն էր՝ ծանօթանալ հաստատութեան գործունէութեանը, երեխաների խնամքին, կրթութեանը, կենցաղի կազմակերպման աշխատանքներին եւ մատուցւող ծառայութիւններին:

Հիւրին, կենտոնի աշխատանքների մասին համապարփակ տեղեկութիւններ է ներկայացրել «Ակունք»-ի տնօրէն Անգինէ Մարգարեանը: Ասղար Շիրզադին ողջունելով կենտրոնի աշխատանքները անձամբ զրուցել է կենտրոնի սաների եւ ուսոցչական կազմի հետ:

Ի թիւս այլ թեմաների Ասղար Շիրզադին անդրադարձել է կենտրոնի գրանցման աշխատանքներին եւ այդ ուղղութեամբ խորհուրդներ է տւել՝ ներկայացնելով առաջարկներ, որոնք կօգնեն  բարելաւել կենտրոնի աշխատանքները:

Յիշեցնենք որ, Արդէն 20 տարի է, ինչ «Ակունք»-ը աշխատում է որպէս մարմնամտային խանգարումներ ունեցող անձանց կենտրոն: Սկզբում կենտրոնն իր աշխատանքը սկսել է 6 ընտանիքի նախաձեռնութեամբ:

Երեք տարի անց, Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի առաջարկով եւ ժամանակի Թեմական խորհրդի վաւերացմամբ, ներկայ շէնքը տրամադրւել է կենտրոնին: Աշխատանքը սկսւել է 6 աշակերտով իսկ այժմ կենտրոնին անդամակցում են 32 աշակերտներ: 

«Ակունք» կենտրոնը զբաղւում է տարբեր աշխատանքներով, եւ արդէն 8 տարի է ինչ համագործակցում է հայկական դպրոցների հետ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։