Հա

Համայնք

Երեքշաբթի, 17 Հոկտեմբերի 2017 10:30

Ս. Աստւածածին եկեղեցու Եկեղեցական խորհրդի անդամները այցելեցին Սրբազան Հօրը

Հինգշաբթի, 12 հոկտեմբեր 2017-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Ս. Աստւածածին եկեղեցու Եկեղեցական խորհրդի անդամներին:

«alikonline.ir» - Հինգշաբթի, 12 հոկտեմբեր 2017-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Ս. Աստւածածին եկեղեցու Եկեղեցական խորհրդի անդամներից՝ պարոնայք Լեւիկ Հայրապետեան եւ Հայրիկ Շահբազիին եւ տիկնայք Հերմիկ Արշակեան, Ժաքլին Չարմահալի, Ռիմա Տէր-Ստեփանեանին: Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը:

Խորհուրդն եկած էր խորհրդակցելու Սրբազան Հօր հետ նոյեմբերին տեղի ունենալիք եկեղեցու անւանակոչութեան առիթով կազմակերպւելիք ուխտագնացութեան մասին:

Սրբազան Հայրը գնահատեց իրենց նախանձախնդիր աշխատանքը եւ անհրաժեշտ թելադրութիւններ տւեց իրենց ուխտագնացութեան կապակցութեամբ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։