Հա

Համայնք

17/10/2017 - 12:30

Մշակոյթի օրը եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու անւանկոչութեան տօնը

Շաբաթ 14 հոկտեմբեր 2017-ի առաւօտեան Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում մատուցւեց Եպիսկոպոսական հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ, որը մատուցեց թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան, որուն խորանի վրայ սպասարկում էին արժ. Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանն ու արժ. Տ. Խաչատուր քհնյ. Յարութիւնեանը։

«alikonline.ir» - Հայ եկեղեցու տօնացոյցում եւ սրբոց տօների ոսկեայ շղթայի ադամանդակուր օղակն է կազմում մեր եկեղեցու թարգմանիչների տօնը, որը վերածւել է մշակութային փառատօնի, այլեւ հայ գրերի գիւտի եւ այդ գիւտը արարող Ս. Մեսրոպի եւ իր գործակիցների ոգեկոչման տօն։ 

Տօնը Թարգմանչաց, տօնն է հայ մշակոյթի, տօնն է քրիստոնէական հաւատքի ու ազգային ոգու միացման ու համատեղ արարման մեր ժողովրդի կեանքի արգասաբեր դաշտում։ 

Արդարեւ շաբաթ 14 հոկտեմբեր 2017-ի առաւօտեան Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում մատուցւեց Եպիսկոպոսական հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ, որը մատուցեց թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան, որուն խորանի վրայ սպասարկում էին արժ. Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանն ու արժ. Տ. Խաչատուր քհնյ. Յարութիւնեանը։ Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը: 

Յնթացս ս. եւ անմահ պատարագի տեղի է ունենաւ դպիրների եւ կիսասարգաւակների ձեռնադրութիւն: Դպիր ձեռնադրւեցին՝ Արբի Ասատրեան, Վանէ Ղեւոնդեան, Վենեթա Ղեւոնդեան, Սեւադա Շահվերդեան, Սիւնէ Շահվերդեան, Արքա Արթունեան, Էրւին Արթունեան եւ Ջասթին Գրիգորեանը: Կիսասարգաւակուհի ձեռնադրւեցին՝ Վանէ Ղեւոնդեան եւ Անագէ Մարգարեանը, իսկ կիսասարգաւակ՝ Արբի Ասատրեան եւ Էրւին Թովմասեանը: 

Սրբազան Հայրը քարոզի ընթացքին նախ իր գոհունակութիւնը յայտնեց հաւատացեալների հոծ ներկայութեան համար, ապա բացատրելով խորհուրդը թարգմանչաց սերունդին ասաց. «Ս. Մեսրոպ Մաշտոց եւ իր գործակիցները աստւածային իմաստութեամբ ողողեցին Հայաստան աշխարհը արարելով հայ գիրը եւ Աստւածաշունչ մատեանը հայերէնի վերածելով»։ Իր խօսքի մի այլ մասում Սրբազան Հայրը շեշտեց հայերէն լեզւի կարեւորութիւնը, որպէս միջոց հայ գրականութեան անդաստանից մուտքին։ 

Իր քարոզի վերջին բաժնում Սրբազան Հայրը կոչ ուղղեց հաւատացեալներին վերանորոգելու իրենց հաւատքն ու յանձնառութիւնը իրենց եկեղեցու հանդէպ եւ ըստ այնմ գործեն, Սրբազան Հայրը ողջունեց նաեւ եկեղեցու եկեղեցական խորհուրդն ու քահանայից դասը, երգեցիկ խումբն ու Եկեղեցասէր Կանանց միութեանն ու ծխական ժողովրդին եւ բոլորին յաջողութիւն մաղթեց։ 

Ս. պատարագին ներկայ էին առաջնորդական փոխանորդ` գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը, քահանայից դասը, շրջանի մի քանի պատգամաւորներ, Թեմական Խորհրդի ներկայացուցիչ, «Սասուն» մանկապատրէզի սաներից, դպրոցների փոխ-տեսուչներ եւ մի քանի ուսուցիչներ։ 

Յաւարտ ս. պատարագի եկեղեցու անւանակոչութեան տօնի առիթով Եկեղեցական խորհուրդը յատուկ հիւրասիրութիւն էր կազմակերպել, որին ներկայ եղան եկեղեցական խորհրդի կողքին թաղամասի պատգամաւորները, Կրօնական եւ Թեմական խորհուրդների ներկայացուցիչները, շրջանի դպրոցների ուսուցիչներ, եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչներ եւ այլ բարերար հրաւիրեալներ։

Յարակից լուրեր

  • Առաջնորդ Սրբազան Հայրն այցելեց Հայ ակումբ
    Առաջնորդ Սրբազան Հայրն այցելեց Հայ ակումբ

    Շաբաթ, 8 դեկտեմբեր 2018-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն ընկերակցութեամբ Հայ ակումբի շինարարական եւ շտաբի ատենապետ՝ պրն. Նորայր Արամեանի, այցելեց Հայոց Ակումբ, վերահասու լինելու տարւող աշխատանքներին:

  • Հայոց ազգային «Գոհար» դպրոցի աշակերտներն այցելեցին առաջնորդ Սրբազանին
    Հայոց ազգային «Գոհար» դպրոցի աշակերտներն այցելեցին առաջնորդ Սրբազանին

    Հինգշաբթի, թւականիս դեկտեմբերի 6-ին, հայոց ազգային «Գոհար» դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներն իրենց կրօնի ուսուցիչ՝ գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանի հետ ներկայացան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

  • Հոգեհանգստեան արարողութիւն՝ ի յիշատակ Հայաստանի 1988 թ.-ի երկրաշարժի զոհերի յիշատակին
    Հոգեհանգստեան արարողութիւն՝ ի յիշատակ Հայաստանի 1988 թ.-ի երկրաշարժի զոհերի յիշատակին

    Սրանից 30 տարիներ առաջ 1988 թւականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի ահաւոր երկրաշարժին զոհ գնացին տասնեակ հազարաւոր հայորդիներ:

    Զոհւածների հոգիների խաղաղութեան առիթով, երէկ առաւօտեան դեկտ. 7-ին, Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիներում յաւարտ ս. պատարագի տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն:

  • Առաջնորդ սրբազանը դասախօսում է միջազգային համագումարում
    Առաջնորդ սրբազանը դասախօսում է միջազգային համագումարում

    Չորեքշաբթի կէսօրից յետոյ ժամը 14։00-ին Իսլամական Յարաբերութեանց եւ Մշակոյթի կազմակերպութեան յարկի տակ տեղի ունեցաւ իսլամ եւ Հարաւային Կորէայի կաթոլիկ եկեղեցու համագումարը «Կրօնը եւ բնապահպանութիւն» խորագրով։

  • Առաջնորդարանի այցելուներ
    Առաջնորդարանի այցելուներ

    Երեքշաբթի, 4 դեկտեմբեր, 2018 թ.-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց գաղութիս ազգայիններ՝ պրն. Լեւոն Ահարոնեանին եւ Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ՝ պրն. Ժոզէֆ Մեհրաբեանին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։