Հա

Համայնք

Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2017 10:10

Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան նախաձեռնութեամբ՝ Հայ մշակոյթի տօնի առիթով ձեռքի աշխատանքի մրցոյթ

Ուրբաթ 20 հոկտեմբերի 2017 թւականին, Երէցների միութեան Արւեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ, Մշակոյթի շաբաթւայ առիթով տեղի ունեցաւ ձեռքի աշխատանքի մրցոյթ, «Արարատ» մարզաւանի «Խաժակ Արզումանեան» ցուցասրահում:

Ուրբաթ 20 հոկտեմբերի 2017 թւականին, Երէցների միութեան Արւեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ, Մշակոյթի շաբաթւայ առիթով տեղի ունեցաւ ձեռքի աշխատանքի մրցոյթ, «Արարատ» մարզաւանի «Խաժակ Արզումանեան» ցուցասրահում:

Մրցոյթին մասնակցել էին շուրջ 150 հոգի՝

- «Էլպիս Ֆերահեան» ազգային մանկապարտէզի աշակերտ-ուհիները

- «Ակունք» կենտրոնի աշակերտ-ուհիները

- «Ն․ Գիւլբենգեան» տղայոց դպրոցի աշակերտները

- «Գիտունիկ» հաստատութեան աշակերտ-ուհիները

- «Շանթ» տղայոց տարրական դպրոցի աշակերտները

- «Ռոստոմ» տղայոց տարրական դպրոցի աշակերտները

- Թիեդրա Զոհրաբեանի աշակերտ-ուհիները

- Էլմա Ղազարեանը եւ իր աշակերտ-ուհիները

- Սրբոց Վարդանանց եկեղեցու կիրակնօրեայ դասարանների սաները

- Հ․Մ․Ա․Կ․-ի Արւեստից միութեան աշակերտ-ուհիները

- Հ․Մ․Ա․Կ․-ի սկաուտները

- «Անի» Միութեան անդամները

- «Արաքս» դպրոցի աշակերտուհիները

- «Թունեան» տարրական դպրոցի աշակերտները

- «Թեւանիկ» բարեսիրական կենտրոնն եւ մի քանի անհատներ

«Խաժակ Արզումանեան» ցուցասրահը լեցուն էր մասնակիցներով, ձեռքի աշխատանքի ուսուցիչներ-վարպետներով, ծնողներով ու նաեւ միութենականներով:

«Գիտունիկ» հաստատութեան երտասարդ-ուհինեը զբաղեցնում էին մանուկ երեխաներին խաղավայրում, իսկ շրջափակում նախապէս դասաւորւած էր նստելու յարմարութիւն եւ մատակարարւում էր յանձնախմբի միջոցով պատրաստւած խմորեղէններ ու քաղցրեղէններ: Բանուկ էր Երէցների կրպակը, քաֆիշափում մատակարարւում էր թէյ, սուրճ եւ խմորեղէն ու ճաշ բացօթեայ խոհանոցում, որից օգտւեցին երեխաները, ծնողներն ու այցելուները:

Աշխատանքները գնահատելու համար հրաւիրել էին իրաւարարներ ընկերներ՝ Սերժ Աւագեան, Լուսինէ Յարութիւնեան եւ Հերմինէ Բեգլարեանը, որոնք աշխատանքները եւ ձեռնարկը բարձր գնահատեցին:

Ձեռնարկի վերջում բոլոր մասնակիցներին տրւեց գնահատագիր, իսկ իրաւարարների միջոցով ընտրւեցին լաւագոյն աշխատանքները ու գնահատւեցին նւէրներով: Իրաւարարներին յանձնւեց նւէրներ՝ առ ի շնորհակալութիւն:

Աշխատանքը աւարտւեց ժամը 16:00-ին:

Մասնակիցները մեծ գոհունակութեամբ հրաժեշտ տւեցին միմեանց:

Հ. Մ. «Արարատ» Կ.

Related items

Image Gallery

{gallery}42936{/gallery}

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Սխալներ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ