Հա

Համայնք

Հինգշաբթի, 26 Հոկտեմբերի 2017 12:00

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ Մշակոյթի տօնին նւիրւած՝ հայ ուսուցչի մեծարանքի երեկոյ

Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով տարիների աւանդոյթի վերաածւած հայ ուսուցիչների մեծարման տօնը նշւեց: Նախաձեռնութեամբ՝ Թ. Հ. թեմի Կրթական խորհրդի, միջոցառումը իրականացաւ երէկ հոկտեմբերի 25-ի  երեկոյեան, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում:

«alikonline.ir» - Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով տարիների աւանդոյթի վերաածւած հայ ուսուցիչների մեծարման տօնը նշւեց: Նախաձեռնութեամբ՝ Թ. Հ. թեմի Կրթական խորհրդի, միջոցառումը իրականացաւ երէկ հոկտեմբերի 25-ի  երեկոյեան, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում: Այս մասին տեղեկացնում է «Ալիք»-ի թղթակից Կ. Դաւթեանը:

Հանդիսութեանը Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի «Նոր ձայներ» երգչախումբը ղեկավարութեամբ՝ Արփի Սիմրոջեանի հնչեցրեց Տէրունական աղօթքը եւ ընթացքում ազգային ժողովրդական երգեր:

Միջոցառմանը գնահատւեցին ուսումնական անցեալ տարեշրջանում հանգստի կոչւած չորս ուսուցչուհիներ՝ Մադլէն Մանուկեանը, Վիոլետ Այւազեանը, Փոլետ Աղախանեանը եւ Արտեմիս Մկրտչեանը, Կրթական խորհրդի անցեալ տարիների ատենապետները եւ Իրանի պետական համալսարանների մուտքի քննութեան արւեստի ճիւղում, երկրի մակարդակում երկրորդ տեղը զբաղեցրած Էւիթա Առաքելեանը:

Յայտագիրը յագեցած էր ոչ միայն գեղարւեստական կատարումներով եւ Կրթական խորհրդի կողմից անցեալ մէկ տարւայ ընթացքում տարած աշխատանքները ներկայացնող տեսաժապաւէնի ցուցադրութեամբ, այլեւ խօսքերով: Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի կողմից ներկաներին խօսք ուղղեց խորհրդի ատենապետ Սեւան Դանիէլեանը, հանգստի կոչւած ուուցչուհիների անունից արտայայտւեց Մադլէն Մանուկեանը, իսկ եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։