Հա

Համայնք

Շաբաթ, 28 Հոկտեմբերի 2017 09:25

Այցելութիւն ազգային առաջնորդարան

Երեքշաբթի 25 հոկտեմբեր 2017-ի կէսօրին Սրբազան Հայրն ընդունեց «Կակաչ» պարախմբի ղեկավար՝ տկն. Արուս Սարգսեանին: 

«alikonline.ir» - Երեքշաբթի 25 հոկտեմբեր 2017-ի կէսօրին Սրբազան Հայրն ընդունեց «Կակաչ» պարախմբի ղեկավար՝ տկն. Արուս Սարգսեանին: Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը:

Տկն. Սարգսեանն եկած էր Սրբազան Հօր հովանաւորութիւնն առնելու իր պարախմբի հիմնադրման 35-ամեակի ծրագրի համար: Նա Սրբազան Հօրը նաեւ յայտնեց թէ իր գործունէութեան 50-ամեակի առիթով գնահատւել է ՀՀ սփիւռքի եւ մշակոյթի նախարարութիւնների կողմից:

Սրբազան Հայրը իր ուրախութիւնը յայտնեց եւ ջերմօրէն շնորհաւորեց տկն. Արուսին եւ նորանոր յաջողութիւններ մաղթեց իրեն: Նաեւ յայտնեց իր հովանաւորութիւնը պարախմբի 35-ամեակի առիթով:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։