Հա

Համայնք

28/10/2017

Ռումինիայի դեսպանի այցը առաջնորդ Սրբազանին

Հինգշաբթի 26 հոկտեմբեր 2017-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռումինիայի դեսպան պրն. Ադրիան Քազչասքիին։ 

«alikonline.ir» - Հինգշաբթի 26 հոկտեմբեր 2017-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռումինիայի դեսպան պրն. Ադրիան Քազչասքիին։ Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց պրն. դեսպանին եւ օրհնաբեր ծառայութիւն մաղթեց իրեն։ Այնուհետ Սրբազան Հայրը որոշ բացատրութիւններ տւեց պրն. դեսպանին իրանահայ եւ յատկապէս թեհրանահայ համայնքի անցեալի եւ ներկայի մասին։

Զրոյցի ընթացքին խօսւեց նաեւ Ռումինիայի հայկական համայնքի անցեալի եւ ներկայի մասին. յայտնենք որ ժամանակին մեծ համայնք ենք ունեցել Ռումինիայում եւ այսօր տարբեր քաղաքներում ունենք անցեալի համայնքի եկեղեցիները, դպրոցներն ու գերեզմանատները։ Սուչաւայում ունենք Սուչաւայի Աստւածածնայ վանքն ու Ս. Խաչ վանքը, երկուսն էլ պատմական կոթողներ են, որոնք վկայ են հայկական գաղութի հարուստ անցեալին։

Յարակից լուրեր

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան
    Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Երկուշաբթի, 17 սեպտեմբեր 2018-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին այցելեցին Թեհրանի քաղաքապետարանի 6-րդ շրջանի մշակութային եւ հասարակական հարցերի օգնական ճրտ. Ալի Փուր Զոնուզին եւ նոյն պաշտօնով՝ նոյն շրջանի առաջին բաժնի օգնական դոկտ. Զանդին։

  • Իրաքի դեսպանն ԱԳՆ է կանչւել
    Իրաքի դեսպանն ԱԳՆ է կանչւել

    Բասրայում, Իրանի գլխաւոր հիւպատոսութեան հրկիզման առիթով, ԱԳ նախարարութիւն է կանչւել Իրաքի դեսպանը:

  • ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը կոչ է արել ուշադիր ուսումնասիրել Ադրբեջանում դեսպանի պաշտօնում Թրամփի առաջարկած թեկնածուին
    ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը կոչ է արել ուշադիր ուսումնասիրել Ադրբեջանում դեսպանի պաշտօնում Թրամփի առաջարկած թեկնածուին

    ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը (ANCA) կոչ է արել Կոնգրեսի անդամներին ամենայն զգուշութեամբ ուսումնասիրել Ադրբեջանում Միացեալ Նահանգների դեսպանի պաշտօնում նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած թեկնածութիւնը: Նշենք, որ Թրամփը մտադիր է Բաքւում ԱՄՆ դեսպանի պաշտօնում նշանակել Իրլի Լիտցենբերգերին։ Վերջինս կարիերային դիւանագէտ է, որն այժմ բարձր պաշտօն է զբաղեցնում ԱՄՆ պետդեպում։

  • Վերամուտի առիթով հանդիպում
    Վերամուտի առիթով հանդիպում

    Հանդիպման հիմնական նպատակը համատեղ կերպով քննարկելն էր՝ մեր դպրոցների հետ կապւած հարցեր, յատկապէս կրօնի եւ Ադեանի դասանիւթերի եւ այդ նիւթերը դասաւանդող ուսուցիչների աշխատանքի եւ դասապահերի հետ։ Խօսւեց նաեւ դպրոցական 2018-2019 տարեշրջանի վերամուտի հետ կապւած հարցերի մասին։

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան
    Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Չորեքշաբթի օգոստոս 29, 2018 թ.-ի կէսօրին, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսաստանի Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ մեծարգոյ պրն. Լեւոն Ջաղարեանը, այցելեց թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։