Հա

Համայնք

Կիրակի, 29 Հոկտեմբերի 2017 10:10

ՀՀ «Սասուն» ազգային երգի ու պարի խմբի ղեկավարն այցելեց առաջնորդ Սրբազան Հօրը

Հոկտեմբերի 28-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց ՀՀ Արւեստի դպրոցի «Սասուն» ազգային երգի ու պարի ղեկավար Անդրանիկ սարկաւագ Մանուկեանին:

«alikonline.ir» - Հոկտեմբերի 28-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց ՀՀ Արւեստի դպրոցի «Սասուն» ազգային երգի ու պարի ղեկավար Անդրանիկ սարկաւագ Մանուկեանին: Տեղեկացնում է Ազգային առաջնորդարանի հանրային կապը: 

Սարկաւագ Մանուկեանն մասնակցել էր Սպահանում Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցու անւանակոչութեան եւ ուխտագնացութեան հանդիսութիւններին: Այս օրերին հիւրաբար Թեհրան գտնւելով, առիթը պատեհ համարելով, այցելել է Սրբազան Հօրը: 

Սրբազան Հայրն ողջունելով սարկաւագին՝ հետաքրքրւեց նրա ազգագրական ելոյթներով եւ նորանոր յաջողութիւններ մաղթեց նրան:

Յարակից Հրապարակումներ

  • Իրանահայ Գրողների միութեան վարչութեան անդամներն այցելեցին առաջնորդ Սրբազանին
    Իրանահայ Գրողների միութեան վարչութեան անդամներն այցելեցին առաջնորդ Սրբազանին

    Չորեքշաբթի թւականիս ապրիլի 18-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանահայ Գրողների միութեան վարչութեան անդամներից տիկնայք Արփի Ալեքսանդր եւ Աշխէն Եղեայեանին եւ պարոնայք՝ Վարանդ Քուրքչեան, Յովիկ Մինասեան եւ Մարտիրոս Օհանջանեանին:

  • Այցելութիւն առաջնորդարան
    Այցելութիւն առաջնորդարան

    Երկուշաբթի ապրիլի 16-ի կէսօրին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի դահլիճում ընդունեց մի խումբ գերմանացի հոգեւորականների, ովքեր գործում են Միջին Արեւելքում, Թեհրանի Գերմանական եկեղեցու հոգեւոր հովւի համադրութեամբ:

  • Դատապարտում ենք Ամերիկայի, Անգլիայի եւ Ֆրանսիայի յարձակումը Սիրիայի վրայ եւ միաժամանակ զօրակցում ենք սիրիական պետութեան եւ ժողովրդին
    Դատապարտում ենք Ամերիկայի, Անգլիայի եւ Ֆրանսիայի յարձակումը Սիրիայի վրայ եւ միաժամանակ զօրակցում ենք սիրիական պետութեան եւ ժողովրդին

    Խիստ կերպով դատապարտում ենք ամերիկեան, անգլիական ու ֆրանսիական զինեալ ուժերի անարդարանալի, դատապարտելի, միջազգային օրէնքների հակառակ յարձակումը՝ Սիրիայի Արաբական Հանրապետութեան զինուժի եւ պատերազմական ռազմակայանների ու խաղաղ բնակչութեան վրայ։ Ամօթալի երեւոյթ է հաստատել, որ արաբական որոշ երկրներ, խորհրդակցաբար յարձակւող թշնամի զինեալ ուժերի եւ պետական այրերի հետ, անուղղակի կերպով մասնակից են եղել Սիրիայի վրայ կատարւած յարձակումներին։

  • Հրանուշ Յակոբեանն ընդունեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդին
    Հրանուշ Յակոբեանն ընդունեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդին

    Ապրիլի 11-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանն ընդունեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Սեպուհ արք. Սարգիսեանին:

  • Ողջոյն քե՛զ՝ մա՛յր սուրբ եւ նւիրական
    Ողջոյն քե՛զ՝ մա՛յր սուրբ եւ նւիրական

    Ապրիլի եօթը քո մայրութեան տօնն է մա՛յր իմ անուշ ու քաղցր, ես ասում եմ տարւայ 365 օրերից իւրաքանչիւրն էլ քո տօնն է, որովհետեւ դու տարին 365 օր անընդհատ մայրացած հայ տունը վերածում ես «մատուռ»-ի, «ամրոց»-ի, «սիրոյ աղբիւր»-ի, «ճրագ»-ի, «երկրաւոր դրախտ»-ի։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։