Հա

Համայնք

Երկուշաբթի, 30 Հոկտեմբերի 2017 11:40

Ս. Սարգիս եկեղեցու Եկեղեցական խորհրդի անդամներն այցելեցին Սրբազան Հօրը

Հոկտեմբերի 29-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Ս. Սարգիս եկեղեցու Եկեղեցական խորհրդի անդամներին:

«alikonline.ir» - Հոկտեմբերի 29-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Ս. Սարգիս եկեղեցու Եկեղեցական խորհրդի անդամներից Շաքէ Եղիայեանին, Արծւիկ Ադամեանին, Արմինէ Աբրահամեանին, Անահիտ Պօղոսեանին, Աշոտ Աբրահամեանին, Նորայր Բէյգին եւ Էդւարդ Գորգինեանին: Տեղեկացնում է Ազգային առաջնորդարանի հանրային կապը:

Խորհրդի անդամներն եկել էին Սրբազան Հօր ծնունդը շնորհաւորելու եւ միաժամանակ իր հետ խորհրդակցելու յառաջիկայ տարւայ ընթացքում եկեղեցու 45-ամեակի տօնակատորութեան վերաբերեալ:

Այս առիթով խօսւեց նաեւ եկեղեցու ջահերի եւ յատակի հիմնական նորոգութիւնների մասին:

Սրբազան Հայրն իր գնահատանքը յայտնեց եկեղեցու խորհրդին, որ միշտ իր մասնակցութիւնն է բերում առաջնորդարանում տեղի ունեցող ընդունելութիւններին, ապա յաջողութիւն մաղթեց նրանց եւ ասաց, որ եկեղեցու անհրաժեշտ նորոգութիւններին հետամուտ լինեն:

Յարակից Հրապարակումներ

  • Իրանահայ Գրողների միութեան վարչութեան անդամներն այցելեցին առաջնորդ Սրբազանին
    Իրանահայ Գրողների միութեան վարչութեան անդամներն այցելեցին առաջնորդ Սրբազանին

    Չորեքշաբթի թւականիս ապրիլի 18-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանահայ Գրողների միութեան վարչութեան անդամներից տիկնայք Արփի Ալեքսանդր եւ Աշխէն Եղեայեանին եւ պարոնայք՝ Վարանդ Քուրքչեան, Յովիկ Մինասեան եւ Մարտիրոս Օհանջանեանին:

  • Այցելութիւն առաջնորդարան
    Այցելութիւն առաջնորդարան

    Երկուշաբթի ապրիլի 16-ի կէսօրին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի դահլիճում ընդունեց մի խումբ գերմանացի հոգեւորականների, ովքեր գործում են Միջին Արեւելքում, Թեհրանի Գերմանական եկեղեցու հոգեւոր հովւի համադրութեամբ:

  • Դատապարտում ենք Ամերիկայի, Անգլիայի եւ Ֆրանսիայի յարձակումը Սիրիայի վրայ եւ միաժամանակ զօրակցում ենք սիրիական պետութեան եւ ժողովրդին
    Դատապարտում ենք Ամերիկայի, Անգլիայի եւ Ֆրանսիայի յարձակումը Սիրիայի վրայ եւ միաժամանակ զօրակցում ենք սիրիական պետութեան եւ ժողովրդին

    Խիստ կերպով դատապարտում ենք ամերիկեան, անգլիական ու ֆրանսիական զինեալ ուժերի անարդարանալի, դատապարտելի, միջազգային օրէնքների հակառակ յարձակումը՝ Սիրիայի Արաբական Հանրապետութեան զինուժի եւ պատերազմական ռազմակայանների ու խաղաղ բնակչութեան վրայ։ Ամօթալի երեւոյթ է հաստատել, որ արաբական որոշ երկրներ, խորհրդակցաբար յարձակւող թշնամի զինեալ ուժերի եւ պետական այրերի հետ, անուղղակի կերպով մասնակից են եղել Սիրիայի վրայ կատարւած յարձակումներին։

  • Հրանուշ Յակոբեանն ընդունեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդին
    Հրանուշ Յակոբեանն ընդունեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդին

    Ապրիլի 11-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանն ընդունեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Սեպուհ արք. Սարգիսեանին:

  • Ողջոյն քե՛զ՝ մա՛յր սուրբ եւ նւիրական
    Ողջոյն քե՛զ՝ մա՛յր սուրբ եւ նւիրական

    Ապրիլի եօթը քո մայրութեան տօնն է մա՛յր իմ անուշ ու քաղցր, ես ասում եմ տարւայ 365 օրերից իւրաքանչիւրն էլ քո տօնն է, որովհետեւ դու տարին 365 օր անընդհատ մայրացած հայ տունը վերածում ես «մատուռ»-ի, «ամրոց»-ի, «սիրոյ աղբիւր»-ի, «ճրագ»-ի, «երկրաւոր դրախտ»-ի։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։