Հա

Համայնք

02/11/2017

Ս. Աստւածածին եկեղեցու Եկեղեցական խորհրդի անդամների այցն ազգային առաջնորդարան

Թւականիս կիրակի, 29 հոկտեմբերի կէսօրին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Ս. Աստւածածին եկեղեցու Եկեղեցական խորհրդի անդամներին:

«alikonline.ir» - Թւականիս կիրակի, 29 հոկտեմբերի կէսօրին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Ս. Աստւածածին եկեղեցու Եկեղեցական խորհրդի անդամներից՝ պրն. Լեւիկ Հայրապետեան եւ տիկնայք Հերմիկ Արշակեան, Ժակլին Չարմահալի, Ռիմա Տէր-Ստեփանեանին: Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը:

Խորհուրդն եկած էր Սրբազան Հօր հետ խորհրդակցելու Ս. Աստւածածին եկեղեցու եկեղեցու անւանակոչութեան տօնի կապակցութեամբ եւ իրենից ուղղութիւններ առնելու, նաեւ շնորհաւորելու Սրբազան Հօրն իր ծննդեան տարեդարձի առիթով:

Սրբազան Հայրը շնորհակալութիւն յայտնեց իրենց բարեմաղթանքների համար եւ ուղղութիւններ տւեց եկեղեցու անւանակոչութեան տօնակատարութեան կապակցութեամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։