Հա

Համայնք

Հինգշաբթի, 02 Նոյեմբերի 2017 10:10

Ազգային առաջնորդարանի այցելուներ

Հոկտեմբեր 30-ի առաւօտեան, թեմիս առաջնորդբգերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի դահլիճում հարցազրոյց տւեց Լիբանանի «Ալմայադին» լրատւական հեռուստաընկերութեան Իրանի գրասենեակի լրագրողներին:

«alikonline.ir» - Հոկտեմբեր 30-ի առաւօտեան, թեմիս առաջնորդբգերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի դահլիճում հարցազրոյց տւեց Լիբանանի «Ալմայադին» լրատւական հեռուստաընկերութեան Իրանի գրասենեակի լրագրողներին: Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը: 

Սրբազան Հայրը, արաբերէն լեզւով ընթացող հարցազրոյցի ընթացքում, ներկայացրեց իրանահայ համայնքն ու կեանքը՝ անդրադառնաոլվ Իրան-Հայաստան փոխադարձ յարաբերութիւններին եւշեշտելով, որ հայութիւնը հազարաւոր տարիների պատմութիւն ունի Իրանում:

Ապա, առաջնորդարանի իր գրասենեակում, Սրբազան Հայրն ընդունեց, Ֆրանսիայում բնակւող կինոյի եւ թատրոնի ականաւոր գործիչ Արբի Յովհաննիսեանին: 

Արբի Յովհաննիսեանըներկայացրեց Սրբազան Հօրը զեկուցեց «Արտակ Մանուկեան» թանգարանին նւիրած իր որոշ իրերի ու գեղարւեստական գործերի մասին:

Սրբազան Հայրը գնահատեց նրա աշխատանքը եւ յաջողութիւն մաղթեց անւանի արւեստագէտին:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։