Հա

Համայնք

Հինգշաբթի, 02 Նոյեմբերի 2017 10:20

Հանդիպում Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի հետ

Թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, հոկտեմբերի 30-ին, հրաւիրել էր Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատենապետ Սեւան Դանիէլեանին:

«alikonline.ir» - Թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, հոկտեմբերի 30-ին, հրաւիրել էր Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատենապետ Սեւան Դանիէլեանին: Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը:

Սրբազան Հայրը Կրթական խորհրդի ատենապետին փոխանցեց դպրոցներից ստացած իր տպաւորութիւնները եւ միաժամանակ որոշ ցուցմունքներ եւ ուղղութիւններ տւեց յառաջիկայ ուսումնական տարեշրջանի կատարւելիք աշխատանքների գծով:

Նոյն օրը, կէսօրից յետոյ, առաջնորդ Սրբազան հայրը հանդիպեց մեր դպրոցների փոխտեսուչների եւ կրթական խորհրդի անդամների հետ:

Սրբազան Հայրը գնահատեց մեր փոխտեսուչներին իրենց նախանձախնդրական աշխատանքների համար եւ առաւել գործակցութիւն թելադրեց Կրթական խորհրդի հետ:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։