Հա

Համայնք

Երեքշաբթի, 14 Նոյեմբերի 2017 12:40

Իրանի դեսպանատների մշակութային կցորդները՝ ազգային առաջնորդարանում

Իրանի քաղաքամշակութային դիւանագիտութիւնը արտացոլող Իրանի դեսպանատների մշակութային կցորդները, երէկ՝ նոյեմբերի 13-ին այցելեցին Թեհրանի ազգային առաջնորդարան:

«ԱԼԻՔ» - Իրանի քաղաքամշակութային դիւանագիտութիւնը արտացոլող Իրանի դեսպանատների մշակութային կցորդները, երէկ՝ նոյեմբերի 13-ին այցելեցին Թեհրանի ազգային առաջնորդարան:

Ազգային առաջնորդարանի դահլիճում հիւրերին դիմաւորեցին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, առաջնորդական փոխանորդը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետը, փոխատենապետը եւ քահանայ հայրեր: Սկզբում թեմակալ առաջնորդը իրանահայ, եւ ի մասնաւորի՝ թեհրանահայ համայնքի մասին, բացատրութիւններ փոխանցեց:

Թեմակալ առաջնորդը գնահատեց իրանահայութեան նկատմամբ Իրանի Իսլ. Հանրապետութեան դրսեւորած վերաբերմունքը, եւ կարեւորեց իսլամ-քրիստոնեայ խաղաղ գոյակցութիւնը, որի լաւագոյն օրինակը համարեց Իրանը:

Թեմակալ առաջնորդը անդրադառնալով հանդիպման նպատակին, ընդգծեց, քանի որ հանդիպմանը մասնակից կցորդները ցանկութիւն ունէին ծանօթանալ իրանահայ համայնքին եւ այսպիսով կապ ստեղծել իրենց երկրներում հայկական համայնքների հետ, ուստի կազմակերպւել է նման հանդիպում:

Մշակութային կցորդներին ընկերակցում էին Իսլ. մշակոյթի ու կապի կազմակերպութեան ներկայացուցիչներ, որոնց անունից արտայայտւեց տկն. Ռաշիդբէյգին:

Ընթացքում մշակութային կցորդները եւս ընդգծեցին, որ այս հանդիպման մասին կը փոխանցեն ամենուր:

Related items

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Երկուշաբթի, 17 սեպտեմբեր 2018-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին այցելեցին Թեհրանի քաղաքապետարանի 6-րդ շրջանի մշակութային եւ հասարակական հարցերի օգնական ճրտ. Ալի Փուր Զոնուզին եւ նոյն պաշտօնով՝ նոյն շրջանի առաջին բաժնի օգնական դոկտ. Զանդին։

  • Վերամուտի առիթով հանդիպում

    Հանդիպման հիմնական նպատակը համատեղ կերպով քննարկելն էր՝ մեր դպրոցների հետ կապւած հարցեր, յատկապէս կրօնի եւ Ադեանի դասանիւթերի եւ այդ նիւթերը դասաւանդող ուսուցիչների աշխատանքի եւ դասապահերի հետ։ Խօսւեց նաեւ դպրոցական 2018-2019 տարեշրջանի վերամուտի հետ կապւած հարցերի մասին։

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Չորեքշաբթի օգոստոս 29, 2018 թ.-ի կէսօրին, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսաստանի Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ մեծարգոյ պրն. Լեւոն Ջաղարեանը, այցելեց թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Չորեքշաբթի օգոստոսի 29-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց տիկնայք՝ Դորիս Ջաղարբէգեան, Նինա Թորոսեան եւ Սոֆի Ջաղարբէգեանին:

  • Սմբատ Յակոբեանն այցելեց Սրբազան Հօրը

    Երեքշաբթի օգոստոսի 28-ին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց, պրն. Սմբատ Յակոբեանին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ