Հա

Համայնք

Հինգշաբթի, 16 Նոյեմբերի 2017 11:10

Հայ Անձնուրացների յանձնախմբի անդամներն ազգային առաջնորդարանում

Չորեքշաբթի 15 նոյեմբեր 2017-ի կէսօրին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրան-Իրաք ութամեայ պարտադրեալ պատերազմի Թ.Հ.Թ. Հայ Անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի անդամներին։

«alikonline.ir» - Չորեքշաբթի 15 նոյեմբեր 2017-ի կէսօրին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրան-Իրաք ութամեայ պարտադրեալ պատերազմի Թ.Հ.Թ. Հայ Անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի անդամներին։ Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը:

Հանդիպմանը ներկայ էին յանձնախմբի անդամներ՝ տկն. Վալենտին Յարութին եւ պարոնայք Արման Բանդարի, Գասպար Ամիրխանեան, Արտուշ Իսկանդարեան, Շահէն Միրզայեան, Գուրգէն Քարամեան եւ Թեմական խորհրդի անդամ եւ յանձնախմբի կապ՝ պրն. Քրիստ Արզումանեանը:

Յանձնախումբը բանաւոր զեկոյց ներկայացրեց իր գործունէութեան մասին, նաեւ անձնուրացների եւ նահատակների ընտանիքների կեանքի հետ կապւած որոշ տեղեկութիւններ փոխանցեց:

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց յանձնախմբի աշխատանքները եւ թելադրեց, որ զեկոյցը, վերահասութեան նպատակով, գրաւոր փոխանցեն իրեն:

Յարակից Հրապարակումներ

  • Իրանի եկեղեցիների ներկայացուցիչները միանում են աշխարհի քրիստոնեաներին եւ դատապարտում Երուսաղէմի հարցով Թրամփի որոշումը
    Իրանի եկեղեցիների ներկայացուցիչները միանում են աշխարհի քրիստոնեաներին եւ դատապարտում Երուսաղէմի հարցով Թրամփի որոշումը

    Չորեքշաբթի, առաւօտեան թւականիս 13 դեկտեմբեր-ի ժամը 11։30-ին Ազգային Առաջնորդարանի դահլիճում, նախաձեռնութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի, տեղի ունեցաւ Թեհրանի եւ Իրանի եկեղեցիների եպիսկոպոսների եւ ղեկավարների միասնական հանդիպում, որի ընթացքին իրանի եկեղեցիների ժողովը հրապարակեց իր բողոքագիրը ի դէմ ԱՄՆ-ի նախագահ Թրամփի որոշման, ըստ որի Երուսաղէմը յայտարարւել էր սիոնիստական վարչակարգի մայրաքաղաք։

  • Հանդիպում Զէյթուն քաղաքամասի ժողովրդի հետ
    Հանդիպում Զէյթուն քաղաքամասի ժողովրդի հետ

    Երեքշաբթի, 13 դեկտեմբեր 2017-ի երեկոյեան ժամը 8-10։30, Թ.Հ.Թ. բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը հանդիպեց քաղաքիս հայահոծ թաղերից՝ Զէյթուն քաղաքամասի մի խումբ բնակիչների հետ, Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու դահլիճում:

  • Թեհրանի Պահակազօրի ներկայացուցիչներն ազգային առաջնորդարանում
    Թեհրանի Պահակազօրի ներկայացուցիչներն ազգային առաջնորդարանում

    Չորեքշաբթի, 13 դեկտեմբեր 2017-ի առաւօտեան ժամը 11-ին Թեհրանի Պահակազօրի անձնուրացների հանրային կապի պատասխանատու՝ կապիտան Ահմադ Աբադին, Պահակազօրի Մշակոյթ եւ Ղուրան բաժանմունքի պատասխանատու՝ դոկտ. Ղորբանին այցելեցին թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին։ 

  • ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատւիրակութիւնն այցելեց ազգային առաջնորդարան
    ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատւիրակութիւնն այցելեց ազգային առաջնորդարան

    Երէկ` դեկտեմբերի 12-ի կէսօրին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն ընդունեց ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարեանին եւ նրա գլխաւորած պատւիրակութեանը, որին մաս էին կազմում ԱԺ պատգամաւորներ՝ Աղւան Վարդանեանը, Կորիւն Նահապետեանը, Վահէ Էնֆիաջեանը եւ Նիկոլ Փաշինենաը:

  • Իրանահայ պատւիրակներն այցելեցին Լիբանանում Իրանի դեսպանութիւն
    Իրանահայ պատւիրակներն այցելեցին Լիբանանում Իրանի դեսպանութիւն

    Երէկ՝ դեկտեմբերի 9-ին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային ընդհանուր ժողովին մասնակցելու նպատակով Լիբանանում գտնւող իրանահայ երեք թեմերի պատւիրակները, թեմակալ առաջնորդների՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի, գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի գլխաւորութեամբ այցելեցին Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութիւնը: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։