Հա

Համայնք

Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2017 15:00

Տարածաշրջանային հիմնահարցերի քննարկումը՝ «Հայ Դատն այսօր» 13-րդ խորհրդաժողովում

Թեհրանի Հայ Դատի յանձնախբի նախաձեռնութեամբ, նոյեմբերի 16-ին եւ 17-ին Իրանի Հայ արհեսատւորների միութեան «Արամ Մանուկեան» սրահում տեղի ունեցաւ «Հայ Դատն այսօր» 13-րդ խորհրդաժողովը, որը խորագրւած էր «Հայ Դատը տարածաշրջանային վերջին իրադարձութիւնների համատեքստում:

«alikonline.ir» - Թեհրանի Հայ Դատի յանձնախբի նախաձեռնութեամբ, նոյեմբերի 16-ին եւ 17-ին Իրանի Հայ արհեսատւորների միութեան «Արամ Մանուկեան» սրահում տեղի ունեցաւ «Հայ Դատն այսօր» 13-րդ խորհրդաժողովը, որը խորագրւած էր «Հայ Դատը տարածաշրջանային վերջին իրադարձութիւնների համատեքստում:

Երկու օր տեւած համապարփակ եւ բովանդակալից քննարկումների ընթացքում անդրադարձ կատարւեց Մերձաւոր Արեւելքում ծաւալւող աշխարհաքաղաքական իրադարձութիւններին եւ դրանց հնարաւոր ազդեցութեանը Հայ Դատի պահանջատիրական պայքարի գործընթացի, ինչպէս նաեւ Հայաստանի, Արցախի եւ ողջ հայութեան վրայ:

Զեկուցաբերները փորձեցին վեր հանել հիմնական խնդիրները, առանձնացնել մարտահրաւէրները եւ մատնանշել դրանց յաղթահարման հնարաւոր ուղիները:

«Հայ Դատն այսօր» 13-րդ խորհրդաժողովին, որպէս զեկուցաբերներ հանդէս եկան Հայաստանից, Արցախից, Լիբանանից եւ Թուրքիայից հրաւիրւած ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերով գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը, ԵՊՀ միջազգային յարաբերութիւնների եւ դիւանագիտութեան ամբիոնի վարիչ, ԵՊՀ Հայագիտական կենտրոնի հայ-քրդական առնչութիւնների բաժնի վարիչ Վահրամ Պետրոսեանը, քաղաքագէտ, «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցութիւնների վերլուծական կենտրոն»-ի տնօրէն Ստեփան Գրիգորեանը, ԵՊՀ իրանգիտութեան ամբիոնի դասախօս Արմէն Իսրայէլեանը, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ, Արցախի ՀՅԴ ԿԿ-ի անդամ Վահրամ Բալայեանը, Լիբանանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ, «Ազդակ» օրաթերթի միջազգային լուրերի խմբագիր Վահրամ Էմմիեանը, Լիբանանի Հայ Դատի յանձնախմբի անդամ Պետօ Դեմիրճեանը, Պոլսում տպագրւող «Ակօս» պարբերականի հայերէն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկեանը, ինչպէս նաեւ իրանահայ զեկուցաբերներ՝ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, ազգային-հասարակական գործիչ Հենրիկ Խալոյեանը եւ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի փոխնախագահ Գրիգոր Ղազարեանը:

Խորհրդաժողովին հիւրաբար ներկայ էին նաեւ Իրաքի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Խաժակ Վարդանեանն ու Սիրիայ Հայ Դատի յանձնախմբի անդամ Սեւակ Գիւլվանէսեանը:

Թեմատիկ քննարկումներին յաջորդեց նոյեմբերի 17-ի երեկոյեան կազմակերպւած «Talk show»-ն, որի թեման էր «Անկախ Քուրդիստանը, տարածաշրջանային քարտէզի փոփոխութիւնը եւ դրանց ազդեցութիւնը Հայ Դատի հոլովոյթի վրայ»:

Հետաքրքիր եւ բազմաբնոյթ քննարկման ընթացքում «Talk show»-ի մասնակիցները՝ Կիրօ Մանոեանը, Ստեփան Գրիգորեանը, Վահրամ Պետրոսեանը, Արմէն Իսրայէլեանը, Բագրատ Էստուկեանը եւ Կարէն Խանլարեանը փորձեցին վեր հանել Իրաքեան Քուրդիստանում ընթացող իրադարձութիւնների բոլոր կողմերը, հնարաւոր զարգացումներն ու դրանց անմիջական ազդեցութիւնը տարածաշրջանի, ինչպէս նաեւ Հայ Դատի վրայ:

Խորհրդաժողովի եւ «Talk show»-ի մասին պատմող Սիւնէ Ֆարմանեանի պատրաստած մանրամաս ռեպորտաժը կը ներկայացնենք յաջորդիւ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։