Հա

Համայնք

Երեքշաբթի, 21 Նոյեմբերի 2017 11:00

Սրբազան Հայրն ընդունեց Ս. Գէորգ եկեղեցու Եկեղեցական խորհրդի անդամներին

Երկուշաբթի 20 նոյեմբեր 2017-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի դահլիճում ընդունեց Ս. Թադէոս-Բարդուղիմէոս եւ Ս. Գէորգ եկեղեցիների Եկեղեցական խորհրդի անդամներին:

«alikonline.ir» - Երկուշաբթի 20 նոյեմբեր 2017-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի դահլիճում ընդունեց Ս. Թադէոս-Բարդուղիմէոս եւ Ս. Գէորգ եկեղեցիների Եկեղեցական խորհրդի անդամներից՝ պրն. Յովսէփ Յովհաննիսեան եւ տիկնայք Թալին Միրզախանեան եւ Քլարիս Այւազեանին: Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը:

Խորհուրդը եկած էր Ս. Թադէոս-Բարդուղիմէոս առաքեալների տօնի առիթով Սրբազան Հօր թելադրութիւնները լսելու եւ եկեղեցու տօնակատարութեան աշխատանքների մասին իրենից ուղղութիւն առնելու:

Հանդիպման ընթացքին խօսւեց նաեւ Ս. Ստեփաննոս նախասարկաւագի տօնի եւ Ս. Գէորգ եկեղեցու ապագայ շինարարական աշխատանքների մասին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։