Հա

Համայնք

Հինգշաբթի, 23 Նոյեմբերի 2017 10:20

Ս. Աստւածածին եկեղեցու անւանակոչութեան տօն 

Այս տարի Ս. Աստւածածնայ Երից ամաց ի տաճարն Ընծայման Տօնի առիթով, երկօրեայ ուխտագնացութիւն եւ կրօնական յատուկ արարողութիւններ կատարւեցին Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցում, նոյեմբերի 20 եւ 21-ին: 

Երկուշաբթի երեկոյեան, հսկումի արարողութեան նախագահեց եւ յաւուր պատշաճի քարոզեց առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը, իսկ երեքշաբթի, 21 հոկտեմբեր 2017-ի առաւօտեան ժամերգութիւնից յետոյ, Սուրբ եւ Անմահ Պատարագը մատոյց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը:

«alikonline.ir» - Նոյեմբերի 21-ը տօնն է «Տօն ընծայման Ս. Աստւածածնի Երից ամաց ի տաճարն»: 

Աստւածածնայ նւիրւած վերոյիշեալ տօնին է համընկնում Ս. Աստւածածին Եկեղեցու անւանակոչութեան տօնը: 

Այս տարի Ս. Աստւածածնայ Երից ամաց ի տաճարն Ընծայման Տօնի առիթով, երկօրեայ ուխտագնացութիւն եւ կրօնական յատուկ արարողութիւններ կատարւեցին Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցում, նոյեմբերի 20 եւ 21-ին: Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը: 

Երկուշաբթի երեկոյեան, հսկումի արարողութեան նախագահեց եւ յաւուր պատշաճի քարոզեց առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը, իսկ երեքշաբթի, 21 հոկտեմբեր 2017-ի առաւօտեան ժամերգութիւնից յետոյ, Սուրբ եւ Անմահ Պատարագը մատոյց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը: 

Եկեղեցին ողողւել էր ուխտաւորներով եւ հաւատացեալ ժողովրդով, որոնք եկել էին վերակենսաւորելու իրենց քրիստոնէական հաւատն ու կապւածութիւնը եկեղեցուն, նաեւ լսելու օրւայ պատգամը: 

Իր խօսքերի սկզբում, առաջնորդ Սրբազանը նախ բացատրեց տօնակատարութեան առիթը՝ «Քրիստոնէական եկեղեցին նոյեմբերի 21-ին մեծ հանդիսութեամբ, աղօթքով եւ պատարագի մատուցմամբ, տօնում է Ս. Աստւածածնի 3 տարեկանում տաճարին ընծայման օրը: Ծնողները նրան տաճար ընծայեցին, որպէսզի Աստծոյ ներկայութեամբ եւ օրհնութեամբ մեծանայ»: 

Իր քարոզի միւս բաժնում առաջնորդ Սրբազանն աւելացրեց՝ «Փոքր տարիքից Տաճար ընծայւելով, Մարիամն իր ողջ էութեամբ՝ աչքերով, ականջներով, շնչով, ձեռքերով ..., Աստւածային էութեամբ եւ ճշմարտութեամբ շաղախւեց եւ դրա համար է, որ նա արժանացաւ Աստծոյ Մայր լինելու իրողութեան: Նա եղաւ փրկութեան տապան, որով մարդկութիւնը նոր ճանապարհի մէջ մտաւ: Եղաւ Լոյսի Տաճար եւ ճառագայթեց իր շրջապատում եւ ողջ մարդութեան կեանքում: Նա մայր է եկեղեցու եւ եկեղեցու անդամների, մայրական բարի եւ ամենահարազատ վաւերական իմաստով»: 

Սրբազան Հայրն իր քարոզն աւարտելով ասաց՝ «Այս տօնը մեր իւրաքանչիւրի համար գեղեցկագոյն առիթ է, որ մենք մի պահ դիտենք Աստւածամօր պատկերը եւ փորձենք հաղորդւենք իր հաւատքով, յոյսով ու սիրով, իր նւիրումով, մայրական գորգուրանքով ու ժպիտով, որպէսզի մենք կարողանանք մեր կեանքն ապրել Աստծու կամքի համաձայն»: 

Եկեղեցական արարողութեան աւարտին, Ս. Աստւածածին եկեղեցու եկեղեցական խորհրդի միջոցով կազմակերպւել էր հիւրասիրութիւն Հ. Կ. Բ. Եկեղեցասէր միութեան սրահում: Ընդունելութեան հրաւիրւած էին առաջնորդ Սրբազան Հայրն ու առաջնորդական փոխանորդ Սրբազան Հայրը, քահանայ հայրերը, միւս եկեղեցիների Եկեղեցական խորհրդների եւ դպրաց դասի անդամները, ազգային մարմինների անդամներից եւ պատարագին մասնակցող արտասահմանեան հիւրերը: 

Գեղարւեստական յայտագրով յագեցւած էր հիւրասիրութիւնը: Յայտագրի վերջում օրւայ տօնի առիթով արտայայտւեց Սրբազան Հայրը եւ գնահատելով կազմակերպողներին եւ Ս. Աստւածածին եկեղեցու Եկեղեցական խորհրդին:

Յարակից Հրապարակումներ

  • ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատւիարկութիւնն այցելեց ազգային առաջնորդարան
    ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատւիարկութիւնն այցելեց ազգային առաջնորդարան

    Երէկ` դեկտեմբերի 12-ի կէսօրին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն ընդունեց ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարեանին եւ նրա գլխաւորած պատւիրակութեանը, որին մաս էին կազմում ԱԺ պատգամաւորներ՝ Աղւան Վարդանեանը, Կորիւն Նահապետեանը, Վահէ Էնֆիաջեանը եւ Նիկոլ Փաշինենաը:

  • Իրանահայ պատւիրակներն այցելեցին Լիբանանում Իրանի դեսպանութիւն
    Իրանահայ պատւիրակներն այցելեցին Լիբանանում Իրանի դեսպանութիւն

    Երէկ՝ դեկտեմբերի 9-ին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային ընդհանուր ժողովին մասնակցելու նպատակով Լիբանանում գտնւող իրանահայ երեք թեմերի պատւիրակները, թեմակալ առաջնորդների՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի, գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի գլխաւորութեամբ այցելեցին Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութիւնը: 

  • Թեմակալ առաջնորդը դատապարտել է Թրամփի որոշումը
    Թեմակալ առաջնորդը դատապարտել է Թրամփի որոշումը

    Մեծապէս սխալ եւ անարդար այս որոշումի դէմ մենք մեր բողոքի եւ դատապարտութեան ձայնն ենք բարձրացնում, որովհետեւ ե՛ւ իսլամութեամ համար ե՛ւ քրիստոնէութեան համար անընդունելի որոշում է սա, քանի որ Երուսաղէմը իբրեւ միաստւածեան կրօնների կենտրոն անբաժան մասն է կազմում Պաղեստինի: 

  • Սրբազան Հայրն ընդունեց Ուկրայինայի դեսպանատան աշխատակազմին
    Սրբազան Հայրն ընդունեց Ուկրայինայի դեսպանատան աշխատակազմին

    Կիրակի 3 դեկտեմբերի, 2017 թ.-ի առաւօտեան Ուկրայինայի դեսպանը, դեսպանատան աշխատակազմի հետ այցելեցին Ս. Սարգիս եկեղեցի, աղօթք հայցելու իրենց նահատակների հոգիների եւ ընդհանրապէս աշխարհի խաղաղութեան համար:

  • Խորհրդակցական հանդիպում
    Խորհրդակցական հանդիպում

    Շաբաթ, դեկտեմբերի 2, 2017 թւի առաւօտեան, թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի նախագահութեամբ, առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ խորհրդակցական հանդիպում, Թեհրանում ժողովրդական միջոցառումներից նկարահանող հայ լուսանկարիչների հետ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։