Հա

Համայնք

Հինգշաբթի, 23 Նոյեմբերի 2017 11:50

Հայաստանի դեսպանի այցը առաջնորդ Սրբազանին

Երեքշաբթի 21 նոյեմբեր 2017-ի յետ միջօրէին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան դեսպան մեծարգոյ պրն. Արտաշէս Թումանեանին, որին ընկերակցում էր դեսպանատան մշակոյթի հարցերով խորհրդական պրն. Սահակ Եղիազարեանը։

«alikonline.ir» - Երեքշաբթի 21 նոյեմբեր 2017-ի յետ միջօրէին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան դեսպան մեծարգոյ պրն. Արտաշէս Թումանեանին, որին ընկերակցում էր դեսպանատան մշակոյթի հարցերով խորհրդական պրն. Սահակ Եղիազարեանը։ Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը

Սրբազան Հայրը ողջունեց իր հիւրերին եւ միասին խօսեցին «Հայաստան» Համահայկական հիմնադրամի, այս օրերին, կազմակերպւող դրամահաւաքի ընթացքին աւելի ուժ տալու կարելիութիւնների մասին, ինչպէս նաեւ Թեհրանի պետական թանգարանում բացւած, Իրան-Հայաստան թանգարանի պատմական իրերի եւ մշակութային յարաբերութիւնների մասին։ Պրն. դեսպանը գոհունակութեամբ յայտնեց նաեւ, որ յառաջիկայ շաբաթ օրը, 25 նոյեմբեր 2017-ին Թեհրանի թանգարանում, Հայաստանից ժամանած երկու ուրարտագէտ պատմաբաններ ելոյթ են ունենալու։

Աւելի քան մի ժամ տեւած ընդունելութիւնը անցաւ մտերմիկ ու սիրալիր մթնոլորտում։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։