Հա

Համայնք

Հինգշաբթի, 23 Նոյեմբերի 2017 13:00

«Կովկասեան դինամիկաները եւ այդ տարածաշրջանի հեռանկարները հայկական դիտանկիւնից» խորագրով դասախօսական երեկոյ

Թեհրանում, Կովկասեան հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի նախաձեռնութեամբ երէկ՝ նոյեմբերի 22-ի  երեկոյեան, նոյն կենտրոնում կազմակերպւել էր դասախօսական երեկոյ. «Կովկասեան դինամիկաները եւ այդ տարածաշրջանի դիմաց գտնւող հեռանկարները հայկական դիտանկիւնից» խորագրով: Ներկաներին եւ հիւրերին ողջունեց կենտրոնի պատասխանատու դոկտ. Հոսէյնի Թաղի Աբադին, անդրադառնալով Իրան-Հայաստան սերտ յարաբերութիւններին:

«ԱԼԻՔ» - Կ. Դ. - Թեհրանում, Կովկասեան հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի նախաձեռնութեամբ երէկ՝ նոյեմբերի 22-ի  երեկոյեան, նոյն կենտրոնում կազմակերպւել էր դասախօսական երեկոյ. «Կովկասեան դինամիկաները եւ այդ տարածաշրջանի դիմաց գտնւող հեռանկարները հայկական դիտանկիւնից» խորագրով: Ներկաներին եւ հիւրերին ողջունեց կենտրոնի պատասխանատու դոկտ. Հոսէյնի Թաղի Աբադին, անդրադառնալով Իրան-Հայաստան սերտ յարաբերութիւններին:

Երեկոյին դասախօսութիւններով հանդէս եկան Հայաստանից Տարածաշրջանային հետազօտութիւնների կենտրոնի ղեկավար եւ ՀՀ Հանրային կառավարման ակադեմիայի անդամ դոկտ. Տիգրան Յարութիւնեանը եւ տարածաշրջանային հետազօտութիւնների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքեանը:

Դասախօսները անդրադարձան Իրանի եւ Հայաստանի քաղաքա-տնտեսական, գիտական եւ մշակութային յարաբերութիւններին, ընդգծելով, որ տնտեսական յարաբերութիւնների մակարդակը կարելի է է՛լ աւելի զարգացնել: Ընթացքում անդրադարձ եղաւ Իրան-Հայաստան սահմանին առեւտրի ազատ գօտու աշխատանքների անհրաժեշտութեանը, էներգետիկ համագործակցութիւնների կարեւորութեանը, զբօսաշրջութեան զարգացման ուղղութեամբ աշխատանքներին, երկու երկրների միջեւ ուսանողների փոխանակման հարցին եւ խօսւեց Հայաստանում գիտական բնագաւառում ծաւալւող աշխատանքների մասին:

Իւրաքանչիւր դասախօսի ելոյթից յետոյ, ներկաներին առիթ էր տրւում հարցումների, եւ անդրադառնալով Ղարաբաղեան հիմնախնդրին, դասախօսները ընդգծեցին, որ հակառակ խեղաթիւրումների, այն զերծ է կրօնական հիմունքներից, եւ ապացոյցը համարեցին Հայաստանի սերտ յարաբերութիւնները տարածաշրջանի  երկրների հետ, բացայայտ օրինակը համարելով Իրանի հետ սերտ կապերը: 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։