Հա

Համայնք

Հինգշաբթի, 23 Նոյեմբերի 2017 10:15

Մայեստրօ Լորիս Ճգնաւորեանը Երէցների միութեան ամսական հանդիպումին

Հայ մշակութային «Արարատ» Կազմակերպութեան Երէցների միութեան ամսական հանդիպումը, նւիրւած մայեստրօ Լորիս Ճգնաւորեանին, տեղի ունեցաւ երկուշաբթի նոյ. 13-ին «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում:

Հայ մշակութային «Արարատ» Կազմակերպութեան Երէցների միութեան ամսական հանդիպումը, նւիրւած մայեստրօ Լորիս Ճգնաւորեանին, տեղի ունեցաւ երկուշաբթի նոյ. 13-ին «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում:

Միութեան նախագահ ընկեր Հարմիկ Զովէլեանը նախ անդրադառնալով Իրանի արեւմտեան նահանգներում նախօրեակին տեղի ունեցած ահաւոր երկրաշարժի պատճառած զոհերին ու ծաւալուն աւերածութեանը, վշտակցութեան խօսք յայտնեց ներկաներին եւ Իրանի համայն ժողովրդին:

Օրւայ ծրագրի սկզբում կատարւեց միութեան երիցագոյն անդամներից՝ ընկեր Սեդա Շատիկեանի մեծարումն ու գործունէութեան գնահատումը: Վերջինիս համառօտ կենսագրականը ներկայացրեց ընկեր Դիանա Տէր-Յովսէփեանը: Միութեան նախագահը բարձր գնահատելով ընկեր Սեդա Շատիկեանի տարիների գործունէութիւնը եւ նրան օրինակելի միութենական որակելով, մակագրւած յուշանւէր յանձնեց նրա դստեր՝ ընկեր Անահիտ Աբրահամեանին:

Այնուհետեւ ընկեր Հարմիկի հրաւէրով մայեստրօ Ռազմիկ Օհանեանը ներկայացրեց մայեստրօ Լորիս Ճգնաւորեանի ամփոփ կենսագրականը: Նա թռուցիկ ակնարկով անդրադարձաւ Մայեստրոյի ստեղծագործական կեանքին. նաեւ կարեւորութեամբ շեշտեց վերջերս Իրանի Երաժշտական թանգարանին նւիրւած Ճգնաւորեանի ստեղծագործութիւնների ամբողջական աւանդը՝ աւելի քան 9700 էջ նոտաների գրառումը, որը մեծապէս գնահատւեց պատկան շրջանակների կողմից: Ընկեր Ռազմիկ Օհանեանն իր խօսքն ուղղելով կոմպոզիտորին ասաց. «Երաժշտութիւնից բացի ձեզանից սովորեցինք ներողամտութեան եւ մարտականութեան դասեր»:

Ապա ցուցադրւեց էսմայիլ Մոսաննեֆի սցենարով ու Բեկթաշ Աբթինի բեմադրութեամբ պատրաստւած լիամետրաժ ֆիլմը՝ «13 հոկտեմբերի 1937» խորագրով՝ նւիրւած մայեստրօ Ճգնաւորեանի կեանքին, ստեղծագործութիւններին ու մտածումներին: ֆիլմը Իրանի երաժշտութեան թանգարանի արտադրանքն է:

Ֆիլմի աւարտին, ոգեշնչւած ներկաները՝ յոտնկայս ծափահարութեամբ գնահատեցին մայեստրօ Լորիս Ճգնաւորեանին, որին յաջորդեց նրա մտերմիկ ելոյթը: Ահա դրւագներ մայեսրոյի արտայայտութիւններից.

- Մարդը անարժէք է, գործն է, որ արժէք ունի:

- Ոչ մի գիւղացի ծառ չի տնկում, որ ինքը ծառի տակ հանգստանայ, ծառը տնկում է ուրիշների համար:

- Աստւած միշտ իմ կողքին է եղել:

- Հպարտ եմ, որ այս երկրում եմ ապրում:

- Սէրն ու յարգանքն է, որ կարող է մեզ միացնել:

- Արւեստը Աստծուց է գալիս, հետեւաբար երաժշտութիւնը աստւածային է:

- Բոլորդ տարբեր լեզուներով կը խօսէք. Բայց կայ մի լեզու, որ բոլորդ էք խօսում նրանով, եւ այն երաժշտութիւնն է:

- Երաժշտութիւնը զարգացրէք, Միութիւնը (իմա՝ ՀՄԱԿ-ը) կանգուն կը մնայ:

Վերջում Երէցների վարչութեան կողմից յուշանւէր տրւեց տաղանդաւոր արւեստագէտին: Ներկաները խանդավառութեամբ նշեցին մայեստրօ Ճգնաւորեանի ծննդեան 80-ամեակը, որին յաջորդեց յիշատակի լուսանկարներ ու օրւայ ընդունելութիւնը:

Հ.Մ.Ա.Կ.

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։