Հա

Համայնք

28/11/2017 - 09:50

Երիտասարդական համագումար

Թւականիս ուրբաթ, նոյեմբերի 24-ին, Հայ համալսարանականների ընդհանուր միութեան «Նիկոլ Աղբալեան» սրահում, տեղի ունեցաւ երիտասարդական համագումար՝ «Երիտասարդը դէմ-յանդիման եկեղեցու եւ այսօրւայ տեխնոլոգիային եւ Հայ երիտասարդի առաքելութիւնը յարաբերաբար իր ինքնութեան եւ ազգային պահանջատիրութեան» թեմաներով։ 

«alikonline.ir» - Թւականիս ուրբաթ, նոյեմբերի 24-ին, Հայ համալսարանականների ընդհանուր միութեան «Նիկոլ Աղբալեան» սրահում, տեղի ունեցաւ երիտասարդական համագումար՝ «Երիտասարդը դէմ-յանդիման եկեղեցու եւ այսօրւայ տեխնոլոգիային եւ Հայ երիտասարդի առաքելութիւնը յարաբերաբար իր ինքնութեան եւ ազգային պահանջատիրութեան» թեմաներով։ Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը: 

Համագումարի ներկայ էին թեմիս բաեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը, Թեմական խորհրդի փոխատենապետ՝ պրմ. Վարուժ Յովհանիսեանը, օրւայ բանախօս՝ պրն. Արամ Շահանզարեանը եւ երիտասարդներ Հ.Հ.Ը.Մ., Հ. Մ. «Սիփան», Հ. Ուս. «Չհարմահալ», Հ. Մ. Մ.  «Նայիրի» միութիւններից եւ կիրակնօրայ դասարաններից, թւով 42 հոգի։ 

Ծրագիրը տեւեց մօտաւորապէս 4 ժամ եւ բաղկացած էր երկու բաժնից՝ առաջին բաժնում պրն. Շահնազարեանը խօսեց հետեւեալ թեմայով՝ «Երիտասարդութեան մասնակցութեան պատկերն ազգային աշխատանքներում, անցեալ եւ ներկայ ժամանակահատւածներում եւ ապագայի հեռանկարներ, համաշխարհայնացման ազդեցութիւնը՝ այդ մասնակցութեան վրայ»։ Ապա լսեցինք Սրբազան Հօր յորդորներն ու հայրական խօսքերը այդ թեմայի վերաբերեալ։

Երկրրորդ բաժնի սկզբում ասմունքեց Անանիա Յարութիւնեանը, ապա տեղի ունեցաւ մտերմիկ զրոյց երիտասարդների հետ. թեման՝ երտասարդների մասնակցութիւնը համայնքային եւ միութենական կեանքումն էր եւ թէ արդեօք կարելի է այսօրւայ էլեկտրատեխնոլոգիայից օգտւել երիտասարդութեանը եկեղեցուն եւ միութիւններին կապել:

Առաջնորդ Սրբազան Հայրը լուսաբանիչ բացատրութիւններով երիտասարդներին թելադրեց աւելի աշխոյժ ու պահանջատէր լինել:

Վերջում առաջարկւեց նման հերթական հանդիպումներ ունենալ ամէն անգամ մի քաղաքամասում:

Յարակից լուրեր

  • Առաջնորդ Սրբազան Հայրն այցելեց Հայ ակումբ
    Առաջնորդ Սրբազան Հայրն այցելեց Հայ ակումբ

    Շաբաթ, 8 դեկտեմբեր 2018-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն ընկերակցութեամբ Հայ ակումբի շինարարական եւ շտաբի ատենապետ՝ պրն. Նորայր Արամեանի, այցելեց Հայոց Ակումբ, վերահասու լինելու տարւող աշխատանքներին:

  • Հայոց ազգային «Գոհար» դպրոցի աշակերտներն այցելեցին առաջնորդ Սրբազանին
    Հայոց ազգային «Գոհար» դպրոցի աշակերտներն այցելեցին առաջնորդ Սրբազանին

    Հինգշաբթի, թւականիս դեկտեմբերի 6-ին, հայոց ազգային «Գոհար» դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներն իրենց կրօնի ուսուցիչ՝ գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանի հետ ներկայացան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

  • Հոգեհանգստեան արարողութիւն՝ ի յիշատակ Հայաստանի 1988 թ.-ի երկրաշարժի զոհերի յիշատակին
    Հոգեհանգստեան արարողութիւն՝ ի յիշատակ Հայաստանի 1988 թ.-ի երկրաշարժի զոհերի յիշատակին

    Սրանից 30 տարիներ առաջ 1988 թւականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի ահաւոր երկրաշարժին զոհ գնացին տասնեակ հազարաւոր հայորդիներ:

    Զոհւածների հոգիների խաղաղութեան առիթով, երէկ առաւօտեան դեկտ. 7-ին, Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիներում յաւարտ ս. պատարագի տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն:

  • Առաջնորդ սրբազանը դասախօսում է միջազգային համագումարում
    Առաջնորդ սրբազանը դասախօսում է միջազգային համագումարում

    Չորեքշաբթի կէսօրից յետոյ ժամը 14։00-ին Իսլամական Յարաբերութեանց եւ Մշակոյթի կազմակերպութեան յարկի տակ տեղի ունեցաւ իսլամ եւ Հարաւային Կորէայի կաթոլիկ եկեղեցու համագումարը «Կրօնը եւ բնապահպանութիւն» խորագրով։

  • Առաջնորդարանի այցելուներ
    Առաջնորդարանի այցելուներ

    Երեքշաբթի, 4 դեկտեմբեր, 2018 թ.-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց գաղութիս ազգայիններ՝ պրն. Լեւոն Ահարոնեանին եւ Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ՝ պրն. Ժոզէֆ Մեհրաբեանին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։