Հա

Համայնք

02/12/2017 - 14:20

Նորամուտ ուսանողների գնահատմամբ նշանաւորւեց Հ. Մ. «Սիփան» միութեան Ուսանողական բաժանմունքի 30-ամեակը

Ուրբաթ, դեկտեմբերի 1-ին, Հ. Մ. «Սիփան» միութեան Ուսանողական բաժանմունքի երեսունամեակի առիթով նշանաւորւեց նաեւ նորամուտ ուսանողների գնահատման երեկոն:

Ոսանողական բաժանմունքի աշխատանքների մասին պատմող տեսանիւթի ու միջոցառման բացման խօսքին յաջորդեց օրւայ առիթով հրաւիրւած խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի ելոյթը:

«ԱԼԻՔ» - Ուրբաթ, դեկտեմբերի 1-ին, Հ. Մ. «Սիփան» միութեան Ուսանողական բաժանմունքի երեսունամեակի առիթով նշանաւորւեց նաեւ նորամուտ ուսանողների գնահատման երեկոն:

Ոսանողական բաժանմունքի աշխատանքների մասին պատմող տեսանիւթի ու միջոցառման բացման խօսքին յաջորդեց օրւայ առիթով հրաւիրւած խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի ելոյթը: Պատգամաւորը անդրադառնալով ուսանողների կարեւոր դերակատարութեանը համայնքային ծրագրերում ու աշխատանքներում, ուսանողների ուշադրութիւնը հրաւիրելով համայնքային ծրագրերում ու աշխատանքներում իրանահայ ուսանողների մօտ գրանցւած փաստին, նշեց, որ դրա համար գուցէ բոլորն էլ ունեն իրենց մեղքի բաժինը, քանի որ իւրաքանչիւր համայնքի ապագան ու որակը կախւած է մնում նման կարեւոր երեւոյթներից:

Խորհրդարանում Կրթութեան եւ գիտութեան յանձնաժողովի անդամը նաեւ անդրադարձ կատարեց օրէնսդիր դաշտում կոնկուրսի վերացմանն ուղղւած աշխատանքներին միեւնոյն ժամանակ ցաւ յայտնելով ԲՈՒՀ-երի մուտքի քննութեան էութեան վրայ ստեղծւած ստւերային տնտեսութեան կապակցութեամբ, որի մասին նշելով օրինակներ, երեւոյթը ներկայացրեց որպէս հիմնական խոչընդոտ:

Հրաւիրեալների ելոյթները էութեամբ համապատասխանում էին ուսանողական հաւաքներին յատուկ քննադատական շնչով:

Պատգամաւորի ելոյթին յաջորդեց Սրբազան Հօր հայրական օրհնանքն ու խօսքը: Թեմիս առաջնորդը կիսելով պատգամաւորի մտահոգութիւնները, մէջբերեց յոյն փիլիսոփաներից մէկի նշած պատմութիւնից մի հատւած, որտեղ ուսանողի յաջողութիւնն ու ձախողումը գրանցւում է որպէս պատկան համայնքի հպարտութեան կամ յուսահատութեան առիթ:

Ուսանողական բաժանմունքի 30-ամեակի միջոցառմանը, յատուկ հրաւէրով ներկայ էր նաեւ Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը, ինչպէս նաեւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետն ու փոխատենապետը, ՊԺ-ի պատգամաւորներ, Հայ համալսարանականների ընդհանուր միութեան ներկայացուցիչը, եւ «Սիփան»-ի Ուսանողական բաժանմունքի հիմնադիրները:

Ծրագրի պաշտօնական բաժնի աւարտին տեղի ունեցաւ նոյն առիթով պատրաստւած տորթը կտրելու արարողութիւնը:

Հանդիսաւոր երեկոյթի մեկնարկից առաջ Ուսանողական բաժանմունքի երեք՝ Աստղագիտականի, Հասարակագիտականի, եւ Անգլերէն լեզւի խմբերի ուսանողներն իրենց յատկացւած տաղաւարներում փորձեցին կատարւող աշխատանքների մասին նորամուտ ուսանողներին բացատրութիւններ փոխանցել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։