Հա

Համայնք

09/12/2017

Իրանահայ պատգամաւորները դատապարտել են Թրամփի որոշումը

Իսլ. խորհրդարանում իրանահայութեան պատգամաւորներ դոկտ. Կարէն Խանլարեանն ու Ժորժիկ Աբրահամեանը դատապարտել են Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը:

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանում իրանահայութեան պատգամաւորներ դոկտ. Կարէն Խանլարեանն ու Ժորժիկ Աբրահամեանը դատապարտել են Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը:

«Իրանահայ համայնքի անունից խստօրէն դատապարտում ենք միջազգային օրէնքներին եւ պատմական ու քաղաքական իրականութեանը հակասող, Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ-ի նախագահի որոշումը: Երուսաղէմը մշտապէս համարւել է Աստւածային կրօնների սրբավայրն ու կենտրոնը, եւ ԱՄՆ-ի դեսպանատունն այդ քաղաք տեղափոխելու մասին Թրամփի որոշումը սպառնում է տարածաշրջանի խաղաղութեանը, Աստւածային կրօնների միասնականութեանն ու ճնշւած ժողովրդների իրաւունքներին:

ԱՄՆ-ի նպատակային այս գործողութիւնը, որը կատարւել է միջազգային սիոնիզմի դրդմամբ, դատապարտւել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէիի, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի, Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսի կողմից: Թրամփի անմիտ որոշմանը դիմակայելու եւ այն կասեցնելու նպատակով անհրաժեշտ է Աստւածային բոլոր կրօնների հետեւորդների միասնականութիւնը»,- ասւած է իրանահայ պատգամաւորների տարածած համատեղ յայտարարութիւնում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։