Հա

Համայնք

Կիրակի, 10 Դեկտեմբերի 2017 10:40

Իրանահայ պատւիրակներն այցելեցին Լիբանանում Իրանի դեսպանութիւն

Երէկ՝ դեկտեմբերի 9-ին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային ընդհանուր ժողովին մասնակցելու նպատակով Լիբանանում գտնւող իրանահայ երեք թեմերի պատւիրակները, թեմակալ առաջնորդների՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի, գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի գլխաւորութեամբ այցելեցին Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութիւնը: 

«alikonline.ir» - Երէկ՝ դեկտեմբերի 9-ին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային ընդհանուր ժողովին մասնակցելու նպատակով Լիբանանում գտնւող իրանահայ երեք թեմերի պատւիրակները, թեմակալ առաջնորդների՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի, գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի գլխաւորութեամբ այցելեցին Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութիւնը: Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի հանրային կապը:

Հանդիպման ընթացքում Լիբանանում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Մոհամմադ Ֆաթհալին իր գոհունակութիւնն ու երախտագիտութիւնն է յայտնել այցի կապակցութեամբ:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին էլ իր հերթին անդրադառնալով Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը, նշեց, որ հայ ժողովուրդը նոյնպէս ընդվզել է այդ անարդար որոշման դէմ եւ կոչ է անում աշխարհի խաղաղասէր եւ արդարատենչ ժողովուրդներին ու պետութիւններին դատապարտելու Միացեալ Նահանգների նախագահի այս որոշումը:

Սրբազան Հայրն իր խօսքում յիշեց նաեւ, թէ Իրանն իր պետութեամբ եւ ժողովրդով մշտապէս զօրավիգ է կանգնել ու կանգնում Պաղեստինի ժողովրդին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։