Հա

Համայնք

Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2017 13:40

Իրանի Հայ Արհետսաւորների միութեան նախաձեռնութեամբ. Յուշերեկոյ՝ նւիրւած Նորայր Շահնազարեանի յիշատակին

Իրանի Հայ Արհեստաւորների միութեան նախաձեռնութեամբ երէկ՝ դեկտեմբերի 12-ին միութեան «Արամ Մանուկեան» սրահում տեղի ունեցաւ յուշերեկոյ, նւիրւած ազգային-հասարակական վաստակաւոր գործիչ, միութեան հիմնադիր անդամ Նորայր Շահնազարեանի յիշատակին:

«alikonline.ir» - Իրանի Հայ Արհեստաւորների միութեան նախաձեռնութեամբ երէկ՝ դեկտեմբերի 12-ին միութեան «Արամ Մանուկեան» սրահում տեղի ունեցաւ յուշերեկոյ, նւիրւած ազգային-հասարակական վաստակաւոր գործիչ, միութեան հիմնադիր անդամ Նորայր Շահնազարեանի յիշատակին:

Միջոցառմանը ներկայ էին Թ.Հ.Թ. առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը, Թեմական խորհրդի, «Ալիք» հաստատութեան եւ «Ալիք» օրաթերթի, ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչները, ինչպէս նաեւ Նորայր Շահնազարեանի ընտանիքի անդամները, բարեկամներն ու հարազատները:

Սկզբում բացման խօսքով հանդէս եկաւ Հայրիկ Աղանեանը, որից յետոյ ցուցադրւեց Նորայր Շահնազարեանի կեանքի, անցած ուղու եւ ծաւալած գործունէութեան մասին պատմող տեսաֆիլմ, որի ընթացքում նրա տարիների գաղփարական ընկեր, ազգային-հասարակական վաստակաւոր գործիչ Նորայր Էլսայեանը եւ տարիների գործընկեր Նազար Շահվերդեանը հակիրճ գծերով ներկայացրեցին վաստակաշատ ազգային-հասարակական գործչի եւ ուսուցիչի նւիրւած ու բեղմնաւոր աշխատանքը:

Նորայր Շահնազարեանի յիշատակին ուղղւած երախտիքի խօսքով հանդէս եկաւ Իրանի Հայ Արհեստաւորների միութեան նախագահ Յակոբ Յակոբեանը, իսկ վերջում խօսք առաւ Թ.Հ.Թ. առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը, կարեւորելով Նորայր Շահնազարեանի օրինակով ազգային-հասարակական աշխատանքներում տեսլական ունենալու, դրան հաւատալու եւ նւիրումով աշխատելու կարեւորութիւնը:

Նշենք, որ միջոցառումը յագեցած էր նաեւ գեղարւեստական յայտագրով: Երգերի կատարումով հանդէս եկաւ Հանրի Յարութիւնեանը, դաշնամուրի մօտ՝ Լուիզա Աւետիսեանը, իսկ ասունքներով՝ Հ. Մ. «Սիփան» միութեան «Նոր դար» ասմունքի խմբի անդամ Նարէ Ղազարեանն ու Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Լուսաբեր» ասմունքի խմբի անդամ Փիւնիկ Քեշիշեանը, իսկ օրւայ հաղորդավարներն էին Հայրիկ Աղանեանն ու Անահիտ Նազարեանը:

Վերջում կազմակերպւել էր ընդունելութիւն:

Image Gallery

View the embedded image gallery online at:
http://alikonline.ir/news/community/tehran/item/44052-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProIdd829cb4824

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։