Հա

Համայնք

Հինգշաբթի, 14 Դեկտեմբերի 2017 12:20

Իրանի եկեղեցիների ներկայացուցիչները միանում են աշխարհի քրիստոնեաներին եւ դատապարտում Երուսաղէմի հարցով Թրամփի որոշումը

Չորեքշաբթի, առաւօտեան թւականիս 13 դեկտեմբեր-ի ժամը 11։30-ին Ազգային Առաջնորդարանի դահլիճում, նախաձեռնութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի, տեղի ունեցաւ Թեհրանի եւ Իրանի եկեղեցիների եպիսկոպոսների եւ ղեկավարների միասնական հանդիպում, որի ընթացքին իրանի եկեղեցիների ժողովը հրապարակեց իր բողոքագիրը ի դէմ ԱՄՆ-ի նախագահ Թրամփի որոշման, ըստ որի Երուսաղէմը յայտարարւել էր սիոնիստական վարչակարգի մայրաքաղաք։

Չորեքշաբթի, առաւօտեան թւականիս 13 դեկտեմբեր-ի ժամը 11։30-ին Ազգային Առաջնորդարանի դահլիճում, նախաձեռնութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի, տեղի ունեցաւ Թեհրանի եւ Իրանի եկեղեցիների եպիսկոպոսների եւ ղեկավարների միասնական հանդիպում, որի ընթացքին իրանի եկեղեցիների ժողովը հրապարակեց իր բողոքագիրը ի դէմ ԱՄՆ-ի նախագահ Թրամփի որոշման, ըստ որի Երուսաղէմը յայտարարւել էր սիոնիստական վարչակարգի մայրաքաղաք։

Ստորեւ ներկայացնում ենք վերոյիշեալ բողոքագիրը՝

Ի բողոք Միացեալ Նահանգների նախագահ Թրամփի որոշման եւ Թել-Աւիւից Երուսաղէմ յիշեալ երկրի դեսպանութեան փոխադրման, Իրանի եւ Թեհրանի եկեղեցիների նրկայացուցիչները իրենց խիստ մտահոգութիւնը յայտնելով տւեալ քայլի գլոբալ եւ տարածաշրջանային հետեւանքների ի մասնաւորի Պաղեստինի եւ Միջին Արեւելքում ապրող քրիստոնեաների ճակատագրի, միասնաբար իրենց հակադրութիւնը յայտնելով, այդ որոշումը Աւետարանի եւ Յիսուս Քրիստոսի խաղաղութեան պատգամին անհարիր քայլ սեպեցին։

Հանդիպման ներկայ հոգեւորականները, համոզւած են որ Երուսաղէմը պատկանում է միաստւածեան երեք կրօններին, ուստի Ս. Ծննդեան այս օրերին, աշխարհում կայուն խաղաղութիւն հաստատելու համար միասնաբար աղօթելով հանդերձ, Պաղեստինի եւ աշխարհի արդարասէր եւ խաղաղասէր ժողովուրդներից խնդրեցին, իրենք իրենց հակադրութիւնը յայտնեն ի դէմս նմանօրինակ պառակտիչ եւ պատերազմ հրահրող որոշումներն, իրենց աղօթական ձեռքերը վեր բարձրացնեն ի խնդիր արդարութեան ու սիրոյ հաստատման։

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից Հրապարակումներ

  • Դաւոսում Մերկէլը եւ Մակրոնը կարող է ընդհարւեն Թրամփի հետ
    Դաւոսում Մերկէլը եւ Մակրոնը կարող է ընդհարւեն Թրամփի հետ

    Անգելլա Մերկէլը քննարկում է Դաւոսի համաշխարհային տնտեսական համաժողովում Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնին միանալու հնարաւորութիւնը, ինչը կարող է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ էպիկական բախման յանգեցնել:

  • Մշակոյթի նախարարի տեղակալի այցը՝ Ազգային առաջնորդարան
    Մշակոյթի նախարարի տեղակալի այցը՝ Ազգային առաջնորդարան

    Երէկ՝ յունւարի 14-ին Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների կապակցութեամբ իրանահայութեանը Իսլամական մշակոյթի եւ արաջնորդութեան նախարարութեան պատգամը փոխանեցելու նպատակով, մշակութային գծով նախարարի տեղակալ Մոհսէն Ջաւադին եւ նրա գլխաւորած պատւիրակութիւնն այցելել են Սրբազան Հօրը՝ մաղթելով համայնքին համերաշխութիւն, ծրագրերի իրականացում եւ նոր ձեռքբերումներ:

  • Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով. Թեհրանի ոստիկանապետի այցը՝ Ազգային առաջնորդարան
    Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով. Թեհրանի ոստիկանապետի այցը՝ Ազգային առաջնորդարան

    Երէկ՝ յունւարի 14-ին Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով Թեհրանի ոստիկանութեան պետ գեներալ Հոսէյ Ռահիմին եւ նրա գլխաւորած պատւիրակութիւնը, այցելեցին Ազգային առաջնորդարան, ուր, հանդիպեցին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հետ:

  • Թրամփ. «Ես ռասիստ չեմ»
    Թրամփ. «Ես ռասիստ չեմ»

    Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը յունւարի 13-ին կրկին յայտարարել է, որ երրորդ աշխարհի երկրների հասցէին վիրաւորական արտայայտութիւններ չի արել, եւ իրեն ռասիստ չի համարում:

  • Մահմուդ Աբբաս. «Արեւելեան Երուսաղէմը կարող է լինել մէն միայն Պաղեստինի մայրաքաղաքը»
    Մահմուդ Աբբաս. «Արեւելեան Երուսաղէմը կարող է լինել մէն միայն Պաղեստինի մայրաքաղաքը»

    Արեւելեան Երուսաղէմը կարող է լինել սոսկ Պաղեստին պետութեան մայրաքաղաքը: Այդ մասին յայտարարել է Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը, որը յունւարի 14-ին ելոյթ է ունեցել Պաղեստինի ազատագրման կազմակերպութեան կենտրոնական խորհրդի՝ Ռամալլահում կայացած արտակարգ նիստում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։