Հա

Համայնք

30/12/2017 - 10:50

Հայոց ազգային դպրոցների աշակերտ-աշակերտուհիները ՀՀ դեսպանատնում

Հինգշաբթի, դեկտեմբերի 28-ին հայոց «Նւարդ Գիւլբենգեան» դպրոցի երրորդ դասարանի աշակերտները հրաւիրւել էին ՀՀ դեսպանատուն՝ մասնակցելու ամանորեան հանդէսին, որը կազմակերպւել էր տկն. Անահիտ Շահվերդեանի միջոցով: 

«alikonline.ir» - Հինգշաբթի, դեկտեմբերի 28-ին հայոց «Նւարդ Գիւլբենգեան» դպրոցի երրորդ դասարանի աշակերտները հրաւիրւել էին ՀՀ դեսպանատուն՝ մասնակցելու ամանորեան հանդէսին, որը կազմակերպւել էր տկն. Անահիտ Շահվերդեանի միջոցով: Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը:

Ամանորեայ հանդէսը սկսւեց ձիւնանուշիկի գեղեցիկ խօսքերով եւ աշակերտների Նոր տարւայ բարեմաղթանքներով: Այնուհետեւ Ձմեռ պապիկը միացաւ նրանց եւ երբ բոլորը միաձայն երգեցին Տօնածառի երգը, տօնածառի ճրագները վառւեցին եւ ուրախ երգերով, պարերով եւ ասմունքներով աւելի ջերմ մթնոլորտ ստեղծւեց:

Հիւրասիրւելուց յետոյ երեխաները գեղեցիկ քաղցրաւենիքի կապոց ստացան Ձմեռ պապիկից: Հանդէսին ներկայ էին նաեւ հայոց ազգային «Թունեան» դպրոցի աշակերտուհիները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։