Հա

Համայնք

Երեքշաբթի, 02 Յունւարի 2018 08:10

Այցելութիւն 2 հայ նահատակների ընտանիքներին

Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով, չորեքշաբթի 27 դեկտեմբիրն, ԻԻՀ Բանակի Ցամաքային ուժերի կողմից մի պատւիրակութիւն այցելեց նահատակ Ալէն Աբգար Շահնազարեանի եւ նահատակ զինւոր Իւրիկ Սարդարեանի ընտանիքներին:

Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով, չորեքշաբթի 27 դեկտեմբիրն, ԻԻՀ Բանակի Ցամաքային ուժերի կողմից մի պատւիրակութիւն այցելեց նահատակ Ալէն Աբգար Շահնազարեանի եւ նահատակ զինւոր Իւրիկ Սարդարեանի ընտանիքներին:

Այցելութեանը ներկայ էին գնդապետ Մոհամմադ Ռեզա Մոզաֆարին, լէյտենանտ Մաջիդ Հէյդարին, նաեւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի հայ անձնուրացների յանձնախմբի անդամներ՝ Գուրգէն Քարամեանը եւ Արտաշէս Իսկանդարեանը:

Նահատակ Ալէն Աբգար Շահնազարեանի բնակարանում հիւրերին դիմաւորեցին Ալէնի մայրը՝ տկն. Ալվարդը, քոյրը եւ քրոջ ամուսինը: Բանակի ներկայացուցիչները շնորհաւորելով Նոր տարին եւ Ս. Ծնունդը, բարձր գնահատեցին իսլամական յեղափոխութեան հայ նահատակների ունեցած առանցքային դերի մասին:

Նահատակ զինւոր Իւրիկ Սարդարեանի բնակարանում հիւրերին դիմաւորել են նահատակի երեք եղբայրները, երկու քոյրերը եւ քրոջ ամուսինը: Ստեղծւած ջերմ մթնոլորտում յարգանքի խօսքեր ասւեցին հայ նահատակ զինւորների հասցէին, ապա հիւրերը շնորհաւորեցին Նոր տարին եւ Ս. Ծնունդը եւ յաջող տարի մաղթեցին հայ նահատակ զինւորի ընտանիքին:

Պարտադրեալ պատերազմի հայ անձնուրացների
արժէքների պահպանման յազնձնախումբ

Յարակից Հրապարակումներ

  • Առաջնորդ Սրբազան Հօր ամանորեան այցելութիւնը հայկական ծերանոցներ
    Առաջնորդ Սրբազան Հօր ամանորեան այցելութիւնը հայկական ծերանոցներ

    Տարեց տարրը մեր իրականութեան մէջ հայ ընտանիքի ու ընկերութեան հիմքն ու արմատը հանդիսանալով, մեծ արժէք է ներկայացնում եւ ըստ այդմ էլ համապատասխան սիրոյ, յարգանքի ու գուրգուրանքի է կարօտ եւ արժանի։

  • Սուրբ Հաղորդութիւն ծերանոցներում
    Սուրբ Հաղորդութիւն ծերանոցներում

    Հովանաւորութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ Թ. Հ. Թ. Կրօնական խորհրդի Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի նախաձեռնութեամբ, այս տարի Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով, տեղի ունեցաւ այցելութիւն «Ռազի» եւ «Էհասն» հոգեբուժական կենտոններ նաեւ «Քահրիզաք», «Օմիդ», «Խանէ Մոհաբաթ» եւ «Սուրբ Մարիամ» ծերանոց-անկելոցներում բնակւող հայ եւ քրիստոնեայ բնակիչներին:

  • Հայ նահատակների մեծարում
    Հայ նահատակների մեծարում

    Հինգշաբթի դեկտեմբերի 28-ին Թաջրիշում գտնւող Էմամզադէ Սալեհ-ում մեծարւեցին հայ նահատակ զինւորներ՝ Զորիկ Մուրադեանի եւ Ռազմիկ Խաչատրեանի մայրերը եւ Ալֆրէդ Գաբրիի հայրը:

  • Շահինշահրի պետական մարմինների այցելութիւն՝ Ամանորեայ եւ Սբ. Ծննդեան տօների առիթով
    Շահինշահրի պետական մարմինների այցելութիւն՝ Ամանորեայ եւ Սբ. Ծննդեան տօների առիթով

    Ամանորեայ եւ Սբ. Ծննդեան տօների առիթով,  երեքշաբթի՝ 2017 թւականի դեկտեմբերի 26-ի առաւօտեան ժամը 9-ին, «Սրբոց Վարդանանց» դպրոցի շրջափակում Շահինշահրի հայ համայնքի պատասխանատուներին այցելեցին Շահինշահրի քաղաքապետարանի եւ քաղաքի խորհրդի բարձրաստիճան պաշտօնեաներն եւ ներկայացուցիչները: 

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը պարգեւատրեց Թաւրիզի «Ռազի» հիւանդանոցի պատասխանատուներին
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը պարգեւատրեց Թաւրիզի «Ռազի» հիւանդանոցի պատասխանատուներին

    Հինգշաբթի, 28 դեկտեմբեր 2017-ին, առաւօտեան ժամը 11-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան այցելեց Թաւրիզի «Ռազի» հիւանդանոց եւ հանդիպում ունեցաւ հաստատութեան ընդհանուր տնօրէն դոկտ. Խազէնի հետ: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։