Հինգշաբթի դեկտեմբերի 28-ին Թաջրիշում գտնւող Էմամզադէ Սալեհ-ում մեծարւեցին հայ նահատակ զինւորներ՝ Զորիկ Մուրադեանի եւ Ռազմիկ Խաչատրեանի մայրերը եւ Ալֆրէդ Գաբրիի հայրը:
Հինգշաբթի դեկտեմբերի 28-ին Թաջրիշում գտնւող Էմամզադէ Սալեհ-ում մեծարւեցին հայ նահատակ զինւորներ՝ Զորիկ Մուրադեանի եւ Ռազմիկ Խաչատրեանի մայրերը եւ Ալֆրէդ Գաբրիի հայրը:
Ծրագիրը կազմակերպել էր ԻԻՀ Բանակի Ցամաքային ուժի «Նահատակների որդիներ» հաւաքականութիւնը, որը Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով, Թեմական խորհրդի Անձնուրացների յանձնախմբի համադրումով, հրաւիրել էին հայ նահատակ զինւորների ընտանիքներին:
Ծրագրի առանձին բաժնում դրւատանքի խօսքեր ասւեցին հայ նահատակների յիշատակին եւ մեծարւեցին նրանց ծնողները:
Ծրագրին ներկայ էին նաեւ Անձնուրացների յանձնախմբի անդամներ՝ Շահէն Միրզայեանսը եւ Արման Բանդարին:
Պարտադրեալ պատերազմի հայ անձնուրացների
արժէքների պահպանման յազնձնախումբ