Հա

Համայնք

Երեքշաբթի, 02 Յունւարի 2018 08:40

Հայաստանի դեսպանի այցը առաջնորդ Սրբազանին

Չորեքշաբթի 27 դեկտեմբերին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում յատուկ հանդիպում ունեցաւ Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանի հետ:

«alikonline.ir» - Չորեքշաբթի 27 դեկտեմբերին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում յատուկ հանդիպում ունեցաւ Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան դեսպան Արտաշէս Թումանեանի հետ: Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը:

Հանդիպմանը ներկայ էին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի Ա ատենապետ՝ պրն. Ռոբերտ Բեգլարեանը, Բ ատենապետ՝ պրն. Վարուժ Յովհաննիսեանը եւ ատենադպիր՝ տկն. Արմինէ Սէթխանեանը:

Հանդիպման հիմնական նպատակն էր մի անգամ եւս քննարկել ՀՀ դեսպանատան տեղափոխութեան հարցը: Կարեւորութեանբ խօսւեց գործերը արագացնելու մասին եւ այդ առումով յատուկ յանձնախումբ կազմւեց աշխատանքների վերահասութիւնը արագացնելու համար:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։