Հա

Համայնք

04/01/2018 - 08:20

Սրբազան Հօր այցը «Սահակեան» բարեսիրական կենտրոն

Երեքշաբթի 26 դեկտեմբերի 2017-ի երեկոյեան, թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն այցելեց «Սահակեան» բարեսիրական կենտրոն:

«alikonline.ir» - Երեքշաբթի 26 դեկտեմբերի 2017-ի երեկոյեան, թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն այցելեց «Սահակեան» բարեսիրական կենտրոն: Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը:

Հանդիպման ներկայ էին Թեմական խորհրդի անդամ՝ պրն. Արամ Նովշադեանը, Կ.Օ.Մ.-ի ատենապետ՝ պրն. Մուշեղ Ծատրեանը, ծխատէր քահանայ՝ արժ. Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը, Սրբոց Վարդանանց եկեղեցու Եկեղեցական խորհուրդը, «Սահակեան» բարեսիրական կենտրոնի վարիչ մարմինը եւ կենտրոնի բնակիչները:

Թ. Հ. Թ. Կարիքաւորներին օժանդակող մարմնի ատենապետ՝ պրն. Մուշեղ Ծատրեանը տեղեկութիւններ փոխանցեց «Սահակեան» կենտրոնի երկրորդ եւ երրորդ յարկերի մաքրազարդման մասին եւ տեղեկացրեց թէ այդ բաժինների նախագիծը  պատրաստւել եւ յանձնւել է շինարարական մարմնին եւ առաջնորդի ու Թեմական խորհուրդի համաձայնութեան պարագային կարելի է նոր վարչական ձեւ կիրառելով յանձնել ցանկացողներին:

Ապա պրն. Ռազմիկ Այդինեանը փոխանցեց բնակիչների թւի եւ կեցութեան վերաբերեալ:

Սրբազան Հայրը առաջարկեց բնակիչներին զբաղւել ընթերցանութեամբ եւ մշակութային աշխատանքներ կատարելով:

Վարիչ մարմինը ընդառաջելով Սրբազան Հօր խորհուրդները խոստացաւ իր գալիք աշխատանքների ծրագրի մէջ ներառելու եւ օր գործադրելու:

Յարակից լուրեր

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան
    Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Երեքշաբթի, թւականիս հոկտեմբերի 16-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց «Հայ կին» միութեան կից աշխատող «Անի» միութեան Վարչութեան անդամներին:

  • Լեհաստանի դեսպանատան ներկայացուցիչների այցը Ազգային առաջնորդարան
    Լեհաստանի դեսպանատան ներկայացուցիչների այցը Ազգային առաջնորդարան

    Երեքշաբթի, հոկտեմբերի 16-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն ընդունեց ԻԻՀ-ում հաւատարմագրով Լեհաստանի դեսպանատան հաւատարմատար՝ Մարթինա Քաչուբէքին եւ դեսպանատան առաջին քարտուղար՝ Վոյչեխ Ունոլթին:

  • «Հայ գրքի» ցուցահանդէս
    «Հայ գրքի» ցուցահանդէս

    Ուրբաթ, հոկտեմբերի 12-ի երեկոյեան, Սրբոց Թարգմանչաց եկեղեցու շրջափակում, հովանաւորութեամբ եւ գլխաւորութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի եւ կազմակերպութեամբ Թ.Հ. թեմի Կրօնական խորհրդի Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի մեկնարկւեց «Հայ գրքի» 16-րդ ցուցահանդէսը։

  • Մշակոյթի օրը եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու անւանկոչութեան տօնը
    Մշակոյթի օրը եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու անւանկոչութեան տօնը

    Շաբաթ, 13 հոկտեմբեր 2018-ի առաւօտեան, Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում մատուցւեց եպիսկոպոսական հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ, որը մատուցեց թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, որուն խորանի վրայ սպասարկում էին արժ. Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանն ու արժ. Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանը։

  • Հայ Ուսուցիչների միութեան Վարչութեան անդամները այցելեցին Ազգային առաջնորդարան
    Հայ Ուսուցիչների միութեան Վարչութեան անդամները այցելեցին Ազգային առաջնորդարան

    Երեքշաբթի, թւականիս հոկտեմբերի 9-ի կէսօրին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայ Ուսուցիչների միութեան Վարչութեան անդամներին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։