Հա

Համայնք

07/01/2018 - 09:30

Ամանորեան այցելութիւն նահատակների, անձնուրացների եւ կարիքաւորների ընտանիքներին

Երկուշաբթի, 1 յունւար 2018-ին, թեմիս առաջնորդ՝ ցերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը տարիների իր սովորութեան համաձայն, որպէս քրիստոնէավայել ու մարդասիրական արարք, յատուկ այցելութիւններ տւեց նահատակների, անձնուրացների եւ կարիքաւորների ընտանիքներին:

Երկուշաբթի, 1 յունւար 2018-ին, թեմիս առաջնորդ՝ ցերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը տարիների իր սովորութեան համաձայն, որպէս քրիստոնէավայել ու մարդասիրական արարք, յատուկ այցելութիւններ տւեց նահատակների, անձնուրացների եւ կարիքաւորների ընտանիքներին: 

Այցելութեան նպատակն էր Ամանորին ու Սուրբ Ծննդեան նախօրէին իր զօրակցութիւնը յայտնել վերոյիշեալ ընտանիքների անդամներին եւ իր հայրական յորդորներով, խորհուրդներով, աղօթքներվ, օրհնութեամբ ու ներկայութեամբ  քաջալերել, յուսադրել, գօտեպնդել եւ մխիթարել նրանց: 

Այս տարի եւս ինչպէս նախորդ տարիների նման, առաջնորդ Սրբազան Հայրը այցելեց տասը տարբեր ընտանիքների Սանայի, Սարդարապատ, Զէյթուն ու Սասուն քաղաքամասերում: 

Սրբազան Հայրն այցելեց գերիներ՝ Սարգիս Դաւթեան եւ Այւազ Խոդավերդեան, անձնուրաց՝ Անդրէ Մովսիսեան եւև նահատակ՝ Վազգէն Ադամեանի ընտանիքներին: Սոյն այցելութիւնների ընթացքին, Սրբազան Հօրը ընկերակցում էին արժ. Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանը, Թեմական խորհուրդի ներկայացուցիչ՝ Սերոժ Մատթէոսեանը, Հայ Անձնուրացների ձանձնախմբի ներկայացուցիչներ՝ տկն. Վալենթին Յարթունեանը եւ պրն. Շահէն Միրզայեանսը: 

Կարիքաւորների ընտանիքների այցելութեան ընթացքին ներկայ էին Կ.Օ.Մ.-ի ատենապետ՝ Մուշեղ Ծատուրեանը եւ անդամ՝ Հրայր Աբդալեանը: 

Սրբազան Հայրն իր այցելութեան ընթացքին իւրաքանչիւր ընտանիքի պարագայի համաձայն իր բարոյական ու հոգեւոր աջակցութեան առընթեր՝ Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան զոյգ տօների առիթով պատրաստւած շնորհաւորական բացիկներ, աղօթագրքեր, ինչպէս նաեւ նիւթական ու խորհրդանշական նւէրներ բաշխեց նրանց: 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ  

Յարակից լուրեր

  • Առաջնորդ Սրբազան Հայրն այցելեց Հայ ակումբ
    Առաջնորդ Սրբազան Հայրն այցելեց Հայ ակումբ

    Շաբաթ, 8 դեկտեմբեր 2018-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն ընկերակցութեամբ Հայ ակումբի շինարարական եւ շտաբի ատենապետ՝ պրն. Նորայր Արամեանի, այցելեց Հայոց Ակումբ, վերահասու լինելու տարւող աշխատանքներին:

  • Հայոց ազգային «Գոհար» դպրոցի աշակերտներն այցելեցին առաջնորդ Սրբազանին
    Հայոց ազգային «Գոհար» դպրոցի աշակերտներն այցելեցին առաջնորդ Սրբազանին

    Հինգշաբթի, թւականիս դեկտեմբերի 6-ին, հայոց ազգային «Գոհար» դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներն իրենց կրօնի ուսուցիչ՝ գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանի հետ ներկայացան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

  • Հոգեհանգստեան արարողութիւն՝ ի յիշատակ Հայաստանի 1988 թ.-ի երկրաշարժի զոհերի յիշատակին
    Հոգեհանգստեան արարողութիւն՝ ի յիշատակ Հայաստանի 1988 թ.-ի երկրաշարժի զոհերի յիշատակին

    Սրանից 30 տարիներ առաջ 1988 թւականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի ահաւոր երկրաշարժին զոհ գնացին տասնեակ հազարաւոր հայորդիներ:

    Զոհւածների հոգիների խաղաղութեան առիթով, երէկ առաւօտեան դեկտ. 7-ին, Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիներում յաւարտ ս. պատարագի տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն:

  • Առաջնորդ սրբազանը դասախօսում է միջազգային համագումարում
    Առաջնորդ սրբազանը դասախօսում է միջազգային համագումարում

    Չորեքշաբթի կէսօրից յետոյ ժամը 14։00-ին Իսլամական Յարաբերութեանց եւ Մշակոյթի կազմակերպութեան յարկի տակ տեղի ունեցաւ իսլամ եւ Հարաւային Կորէայի կաթոլիկ եկեղեցու համագումարը «Կրօնը եւ բնապահպանութիւն» խորագրով։

  • Առաջնորդարանի այցելուներ
    Առաջնորդարանի այցելուներ

    Երեքշաբթի, 4 դեկտեմբեր, 2018 թ.-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց գաղութիս ազգայիններ՝ պրն. Լեւոն Ահարոնեանին եւ Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ՝ պրն. Ժոզէֆ Մեհրաբեանին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։