Հա

Համայնք

07/01/2018

Թեհրանի 8-րդ շրջանի քաղաքապետարանից այցելեցին անձնուրաց Շահէն Միրզայեանին

Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով յունւարի 2-ին, Թեհրանի 8-րդ շրջանի քաղաքապետարանից մեծաթիւ պատւիրակութիւն, քաղաքապետի տեղակալի գլխաւորութեամբ այցելեցին պարտադրեալ պատերազմի անձնուրաց զինւոր Շահէն Միրզայեանի բնակարան եւ շնորհաւորեցին Ամանորն ու Ս. Ծնունդը եւ յուշանւէր յանձնեցին իրեն:

Հանդիպման ընթացքում հայ անձնուրաց զինւորը իր եւ ընտանիքի կողմից շնորհակալութիւն յայտնեց այցելութեան համար, հիւրերին ներկայացրեց Զէյթուն եւ Սասուն քաղաքամասերում գտնւող հայոց մանկապարտէզների խաղահրապարակների կահաւորման անյետաձգելի խնդիրը եւ խնդրեց շրջանի քաղաքապետարանն ուշադրութիւն դարձնի այս խնդրին: Հիւրերը խոստացան այս գծով հարկ եղած քայլերը կատարեն:

Հանդիպմանը ներկայ էր նաեւ Թեմական խորհրդի Անձնուրացների յանձնախմբի անդամ՝ Գասպար Ամիրխանեանը:

Պարտադրեալ պատերազմի Հայ Անձնուրացների
արժէքների պահպանման յանձնախումբ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։