Հա

Համայնք

09/01/2018

Թեհրանահայ համայնքը նշեց Ս. Ծննդեան ու Աստւածայայտնութեան տօները

Շաբաթ, յունւարի 6-ին, Ս. Ծննդեան ու Աստւածայայտնութեան տօնի առիթով ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Թեհրանի բոլոր եկեղեցիներում:

Շաբաթ, յունւարի 6-ին, Ս. Ծննդեան ու Աստւածայայտնութեան տօնի առիթով ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Թեհրանի բոլոր եկեղեցիներում:

Նոյն տօնի առիթով Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցում՝ հոգշ. Տ. Արտաւազդ աբղ. Շարոյեանը։

Առաջնորդ Սրբազան Հայրն իր քարոզի ընթացքում խօսելով Քրիստոսի Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան զոյգ խորհուրդների մասին ինչպէս նաեւ դրանցից եկող գլխաւոր պատգամների եւ օրհնութիւնների մասին, կոչ ուղղելով ժողովրդին, որ հաստատ մնան իրենց քրիստոնէական հաւատքի մէջ եւ հաւատարմութեամբ կառչեն աստւածային խորդներին, հոգեւոր եւ ազգային մեր անգնահատելի արժէքներին: Նա իր խօսքի աւարտին աղօթեց նաեւ աշխարհի, Հայաստանի, Արցախի, տարածաշրջանի եւ Իրանի խաղաղութեան համար առաւել եւս Իրանի պետական այրերին մաղթեց իմաստութիւն եւ յաջողութիւն:

Ս. հաղորդութիւնից անմիջապէս յետոյ տեղի ունեցաւ մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Յորդանան գետում մկրտութիւնը խորհրդանշող՝ Ջրօրհնէքի արարողութիւնը, որից յետոյ, Ս. Միւռոնով օրհնւած ջուրը բաժանւեց հաւատացեալներին:

Նոյն օրը, թէ պատարագից յետոյ եւ թէ երեկոյեան, Թեհրանի ազգային առաջնորդարանի դահլիճում, թեմակալ առաջնորդը եւ ազգային իշխանութեան ներկայացուցիչներն ընդունեցին շնորհաւորանքներ: 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։