Հա

Համայնք

09/01/2018 - 09:40

Մեռելոցի պատարագ Նոր Բուրաստանում

Թւականիս կիրակի, 7 յունւարի առաւօտեան ժամը 9:30-ին Թեհրանի Նոր Բուրաստանի Ս. Ստեփանոս մատուռում մատուցւեց մեռելոցի պատարագը ձեռամբ՝ հոգշ. Տ. Արտաւազդ աբղ. Շարոյեանի։

Ննջեցեալների մասին ճշմարտութիւնն իմանալու եւ նրանց հետ մեր քրիստոսահիմն հաւատքի եկեղեցաբանական կապը ջերմ, կենդանի ու անխախտ պահելու Աստւածաշնչական թելադրանքից մղւած մեր եկեղեցու Սրբազան Հայրերը յատուկ տնօրինումով հինգ մեծ ու գլխաւոր եկեղեցական ու քրիստոնէական տօների յաջորդող օրը յատկացրել են մեր ննջեցեալներին յիշատակելու, քրիստոնէական ամենաազնիւ արարքին, նրանց հոգիների համար աղօթք բարձրացնելու եւ Աստծու ողորմութիւնը հայցելու աշխատանքին ու պարտականութեան:

Այդ առիթով, թւականիս կիրակի, 7 յունւարի առաւօտեան ժամը 9:30-ին Թեհրանի Նոր Բուրաստանի Ս. Ստեփանոս մատուռում մատուցւեց մեռելոցի պատարագը ձեռամբ՝ հոգշ. Տ. Արտաւազդ աբղ. Շարոյեանի։

Պատարագի աւարտին դրսում՝ զանգակատան ներքոյ զետեղւած յատուկ սեղանի շուրջ խմբւած հաւատացեալների ներկայութեամբ կատարւեց ամբողջ հայ ազգի հին թէ նոր, ծանօթ թէ անծանօթ, յայտ թէ անյայտ ննջեցեալների հոգեհանգստեան արարողութիւնը:

Այնուհետեւ քահանայ հայրերը այցելեցին Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի նահատակների հաւաքական դամբարան եւ Թեհրան-երեւան Աւիավթարի զոհ գնացածների հաւաքական դամբարանը եւ այնտեղ էլ աղօթք բարձրացրեցին նահատակների եւ զոհւածների հոգիներին: 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Թեհրանահայ համայնքը նշեց Ս. Ծննդեան ու Աստւածայայտնութեան տօները
    Թեհրանահայ համայնքը նշեց Ս. Ծննդեան ու Աստւածայայտնութեան տօները

    Շաբաթ, յունւարի 6-ին, Ս. Ծննդեան ու Աստւածայայտնութեան տօնի առիթով ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Թեհրանի բոլոր եկեղեցիներում:

  • 2017 թւականի Ս. Յարութեան տօնի յաջորդող Մեռելոցի պատարագ՝ Նոր Բուրաստանում
    2017 թւականի Ս. Յարութեան տօնի յաջորդող Մեռելոցի պատարագ՝ Նոր Բուրաստանում

    Ապրիլի 17-ի առաւօտեան Նոր Բուրաստանի Ս. Ստեփանոս մատուռում տեղի ունեցաւ Մեռելոցի պատարագ: Պատարագը մատուցեց հոգշ. Տ. Արտաւազդ աբղ. Շարոյեան:

  • Աւագ ուրբաթ - կարգ թաղման
    Աւագ ուրբաթ - կարգ թաղման

    Աւագ ուրբաթը հանդիսանում է մարդացեալ Աստւածորդու Յիսուսի՝ իբրեւ «Խոնարհ ծառայ»-ի եւ զոհի երկրաւոր կեանքի, առաքելութեան, տառապանքի ու չարչարանքների աւարտն ու պսակումը, որը սակայն վերջակէտը չէր Քրիստոսի առաքելութեան: 

  • Աւագ Հինգշաբթին՝ Թեհրանի եկեղեցիներում
    Աւագ Հինգշաբթին՝ Թեհրանի եկեղեցիներում

    Քրիստոսի հրաշափառ Յարութեան տօնը կանխող Աւագ Շաբաթւայ  ընթացքին տեղի ունեցող եկեղեցական արարողութիւնների շրջագծում, Աւագ Հինգշաթին նկատւում է ամենաբովանդակալին: Այդ օր եկեղեցական արարողութիւնները սկսւում են առաւօտեան եւ իրենց աւարտին են հասնում կէս գիշերին, Քրիստոսի կեանքին ու առաքելութեանը իմաստ տւող երեք իրերայաջորդ հանգրւանների հետեւողութեամբ: 

  • Յիշատակ տասն կուսանաց
    Յիշատակ տասն կուսանաց

    Տասը կոյսերի յիշատակին նւիրւած այս օրւայ խորհուրդն իր անունը ստացած է Յիսուս Քրիստոսի խօսած առակից, որտեղ ներկայացնում էր մարդկային ընկերութիւնը կազմող երկու խմբերը, որոնք 10 կոյսերի թւով են հանդէս գալիս: Տասը թիւը խորհրդանշում է մարդկային ցեղի ամբողջութիւնը, որոնք երկուսի են բաժանւում՝ հինգը իմաստուն իսկ միւս հինգը՝ յիմար: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։