Հա

Համայնք

Չորեքշաբթի, 10 Յունւարի 2018 09:20

Թեհրանի հայոց թեմի առաջնորդն ընդունեց ուսումնադաստիարակչութեան նախարարութեան 6-րդ շրջանի տնօրէններին

Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների հետ կապւած Թեհրանի ուսումնադաստիարակչութեան 6-րդ շրջանի տնօրէն դոկտ. Ջաւադ Նազերիանն իր տեղակալների ընկերակցութեամբ ազգային առաջնորդարան այցելելով, հանդիպում ու զրոյց ունեցան Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հետ:

Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների հետ կապւած Թեհրանի ուսումնադաստիարակչութեան 6-րդ շրջանի տնօրէն դոկտ. Ջաւադ Նազերիանն իր տեղակալների ընկերակցութեամբ ազգային առաջնորդարան այցելելով, հանդիպում ու զրոյց ունեցան Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հետ:

Այցի ընթացքում դոկտ. Նազերիանին ընկերակցում էին տնօրինութեան համադրման ու գործադրական հարցերով խորհրդատու՝ պրն. Շահսաւարին, ֆինանսական հարցերով տեղակալ՝ պրն. Քաչուին, դաստիարակչական հարցերով տեղակալ՝ պրն. Քարիմին, հետազօտական հարցերով տեղակալ՝ պրն. Սոլէյման Փուրը, տարրական օղակի տեղակալ տիկ. Սամադին, անվտանգութեան հարցերով պատասխանատու փորձագէտ՝ տիկ. Թաբաթաբային եւ հասարակութեան հետ կապի պատասխանատու փորձագէտ տիկ. Մուսավանդը:

Հանդիպման ժամանակ շրջանի տնօրէնը նոր տարւայ տօնի կապակցութեամբ շնորհաւորելով քրիստոնեաներին ու յատկապէս 6-րդ շրջանում բնակւող հայերին, ասաց. «Մեզ համար մեծ պատիւ է նոր տարւայ կապակցութեամբ հանդիպում ու զրոյց ունենալ Սրբազան Հօր հետ»:

Մտերմիկ հանդիպման ժամանակ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն ասաց. «Ուսումնադաստիարակչութեան 6-րդ շրջանի պատասխանատուների հետ մեր կապերը չափազանց սերտ են ու լաւ համագործակցութիւն գոյութիւն ունի եւ նման տօները միմեանց հանդիպելու եւ զրուցելու առիթ են ստեղծում»:

Սրբազան Հայրն իր արտայայտութիւններում անդրադառնալով Իրանի վերջին օրերի իրադարձութիւններին, ասաց. «Արտասահմանից ինձ հետ կապւում ու Իրանում տիրող իրավիճակի մասին են հարցնում ու ես նրանց երեք կէտ եմ յիշեցնում: Նախ այն որ Իրանը հզօր ու ամուր երկիր է ու մենք մէկ ընտանիք ենք եւ նման մանր հարցեր չեն կարող ազդել մեր կեանքի վրայ: Երկրորդ կէտն այն է, որ արեւմուտքն, ԱՄՆ-ն ու Իսրայէլը չեն կարող հանդուրժել միջազգային ասպարէզում Իրանի վերջին տարիների յաջողութիւնները եւ ամէն առիթ չարաշահում են Իրանն անհանդարտութեան մատնելու համար ու երրորդ կէտն էլ այն է, որ տնտեսական հարցը համատարած ճգնաժամ է ու միայն Իրանով չի սահմանափակւում»:

«Իրանը հզօր է ու արեւմուտքը չի հանդուրժում Իրանի այդ հզօրութիւնը եւ վստահ ենք, որ տարածաշրջանում Իրանը կշարունակի պահպանել իր հանդարտութիւնն ու համոզւած ենք, որ Իրանի հզօրութիւնը տարածաշրջանում խաղաղութեան գրաւականն է համարւում»,- յաւելեց Սրբազան Հայրը:

Հանդիպման ընթացքում դոկտ. Նազերիանն ասաց. «Մենք մեծ համակրանք ունենք հանդէպ Ձեզ ու գնահատում ենք ձեր մարդկային հայեացքները եւ Աստծուց Ձեզ առողջութիւն ենք մաղթում»:

«Մենք մէկ ընտանիք ենք ու պիտի լսենք միմեանց ձայնը եւ կանխենք բրտարարքները: Իրանը մեծ քաղաքակրթութիւն ունեցող երկիր է եւ այն ակնկալիքը գոյութիւն ունի, որ ժողովուրդն առաջնորդւի խաղաղութեամբ ու բարեկամութեամբ»,- եզրակացրեց ուսումնադաստիարակչութեան 6-րդ շրջանի տնօրէնը:

Հանդիպման ժամանակ Թեհրանի հայոց թեմի առաջնորդը շնորհակալութիւն յայտնեց կրօնական փոքրամասնութիւնների դպրոցների հանդէպ ուսումնադաստիարակչութեան 6-րդ շրջանի տնօրէնի ցուցաբերած ուշադրութեան կապակցութեամբ:

Հանդիպմանը ներկայ էին նաեւ Թ. Հ .Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ պրն. Ռոբերտ Բէգլարեանը եւ նոյն խորհրդի փոխատենապետ՝ պրն. Վարուժ Յովհաննիսեանը, Կրթական խորհրդի ատենապետ՝ տկն. Անետ Բաղդասարեանը, շրջանի հայոց դպրոցների տեսուչներ՝ տկն. Անի Մանուկեանը եւ պրն. Վահէ Բաբայեանը:

Հանդիպման աւարտին դոկտ. Նազերիանն յուշանւէրներ յանձնեց, որից յետոյ հիւրերն այցելեցին Ս. Սարգիս եկեղեցի:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Related items

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Երկուշաբթի, 17 սեպտեմբեր 2018-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին այցելեցին Թեհրանի քաղաքապետարանի 6-րդ շրջանի մշակութային եւ հասարակական հարցերի օգնական ճրտ. Ալի Փուր Զոնուզին եւ նոյն պաշտօնով՝ նոյն շրջանի առաջին բաժնի օգնական դոկտ. Զանդին։

  • Վերամուտի առիթով հանդիպում

    Հանդիպման հիմնական նպատակը համատեղ կերպով քննարկելն էր՝ մեր դպրոցների հետ կապւած հարցեր, յատկապէս կրօնի եւ Ադեանի դասանիւթերի եւ այդ նիւթերը դասաւանդող ուսուցիչների աշխատանքի եւ դասապահերի հետ։ Խօսւեց նաեւ դպրոցական 2018-2019 տարեշրջանի վերամուտի հետ կապւած հարցերի մասին։

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Չորեքշաբթի օգոստոս 29, 2018 թ.-ի կէսօրին, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսաստանի Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ մեծարգոյ պրն. Լեւոն Ջաղարեանը, այցելեց թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Չորեքշաբթի օգոստոսի 29-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց տիկնայք՝ Դորիս Ջաղարբէգեան, Նինա Թորոսեան եւ Սոֆի Ջաղարբէգեանին:

  • Սմբատ Յակոբեանն այցելեց Սրբազան Հօրը

    Երեքշաբթի օգոստոսի 28-ին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց, պրն. Սմբատ Յակոբեանին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ