Հա

Համայնք

Չորեքշաբթի, 10 Յունւարի 2018 11:10

«Էմամ Ալի» համալսարանի պատասխանատուների այցը հայ անձնուրաց զինւոր Անդրանիկ Գրիգորեանին

Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով, շաբաթ յունւարի 6-ին Իրանի բանակի «Էմամ Ալի» համալսարանի մի քանի հրամանատարներ եւ պատասխանատուներ այցելեցին հայ անձնուրաց %20 վիրաւոր զինւոր Անդրանիկ Գրիգորեանին եւ ընտանիքին: Նա մարմնային վնասւացքներ է ստացել 1980-88-ին Իրանում Իրաքի կողմից պարտադրւած պատերազմի ընթացքում:

Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով, շաբաթ յունւարի 6-ին Իրանի բանակի «Էմամ Ալի» համալսարանի մի քանի հրամանատարներ եւ պատասխանատուներ այցելեցին հայ անձնուրաց %20 վիրաւոր զինւոր Անդրանիկ Գրիգորեանին եւ ընտանիքին: Նա մարմնային վնասւացքներ է ստացել 1980-88-ին Իրանում Իրաքի կողմից պարտադրւած պատերազմի ընթացքում:

Հանդիպմանը ներկայ էին նաեւ Անդրանիկ Գրիգորեանի ընտանիքը, որտեղ ջերմ եւ մտերիմ մթնոլորտ էր ստեղծւել: Համալսարանի պատասխանատուները շնորհաւորելով Նոր տարին եւ Ս. Ծնունդը, նրանց համար ցանկացան քաջ առողջութիւն եւ յաջողութիւն: Ապա հետաքրքրւեցին անձնուրաց Անդրանիկ Գրիգորեանի առողջութեան եւ կեանքի պայմանների մասին:

Անձնուրաց Գրիգորեանը նախ իր եւ իր ընտանիքի կողմից ողջոյնի եւ շնորհակալական խօսք ասաց այցելութեան համար, ապա պատշաճ կերպով բացարութիւններ տւեց իր առօրեայ կեանքի մասին:

Սոյն հանդիպմանը ներկայ էին նաեւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի Հայ անձնուրացների յանձնախմբի անդամներ Շահէն Միրզայեանսը եւ Արտաշէս Իսկանդարեանը:

Անդրանիկ Գրիիգորեանը ծնւել է 1963 թւականի ապրլի 20-ին Թեհրանում 1985 թւականի մարտի 9-ին զինւորագրւում է եւ իր զինւորական նախապատրաստական շրջանը անց կացնելուց յետոյ փոխադրւում է պատերազմի թէժ գիծ եւ ծառայում Իրաքի սահմանից 120 կ.մ. խորութեան մէջ գտնւող Մէյմաքում: 1986-ի օգոստոսի 5-ին «Վալֆաջր 3» գործողութեան ընթացքում ականի պայթիւնի հետեւանքով նա վիրաւորւում եւ փոխադրւում է հիւանդանոց:

Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի
Հայ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախումբ

Related items

  • Թեհրանահայ անձնուրացները Հայկաշէնում

    Թեհրանի հայոց թեմի Անձնուրացների յանձնախմբի դիմումին ընդառաջելով, Թեհրանի Հայ Կաթողիկէ համայնքի Թեմական խորհուրդը, Հայկաշէնի հանգստավայր հրաւիրեց Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի անձնուրացների, ազատորդիների եւ նահատակ զինւորների ընտանիքներին չորս օրեայ հանգիստ անցկացնելու համար:

  • Հանդիպում իրանահայ 30% վիրաւոր եւ ազատորդի, արւեստագէտ՝ Սեմիկ Վարդանեանի հետ

    Երկուշաբթի, մայիսի 28-ի առաւօտեան, Սասուն հայաշատ թաղամասի «Նայիրի» հայոց ազգային տղայոց դպրոցում, Իրանի Իսլամական Յեղափոխութեան թանգարանի բարձրագոյն պատասխանատուներից՝ թանգարանի տեսչութեան գործադիր տնօրէն՝ պրն. Միրզային եւ թանգարանի մշակութային պատգամաւոր՝ դոկտ. Վալիզադէն հանդիպեցին իրանահայ, 30% վիրաւոր եւ ազատորդի, արւեստագէտ՝ Սեմիկ Վարդանեանի հետ:

  • Հանդիպում վարպետ Վազգէն Այւազեանի հետ

    Իրաքի կողմից Իրանին պարտադրւած 8-ամեայ պատերազմի ընթացքում բազմաթիւ հայ վարպետ արհեստաւորներ իրենց հնարամտութեամբ եւ ստեղծագործ աշխատանքով մեծ ծառայութիւններ են մատուցել Իրանի զինեալ ուժերին, որոնց մասին թէպէտ գրւել ու խօսւել է, սակայն դեռ կան դէմքեր, որոնք իրենց համեստութեամբ մնացել են այսպէս ասած լուսանցքներում: 

    Այդ դէմքերից է վարպետ Վազգէն Այւազեանը, բարձրաոլտ տրանսֆորմատորների մասնագէտ, ով պատերազմի ողջ ընթացքում իր մասնագիտութեան բնագաւառում մեծ ծառայութիւններ է մատուցել բանակի օդուժին: 

  • Հանդիպում ազատորդի՝ Ալբերտ Ղահրամանեանի հետ

    Մայիս 13-ի երեկոյեան, Թ.Հ.Թ.-ի Անձնուրացների յանձնախումբը, «Ռոստոմ» համալիրում գտնւող իր գրասենեակում, հանդիպում ունեցաւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի օրերին, աւելի քան 25 ամիս Իրաքում գերի ընկած իրանահայ՝ ազատորդի Ալբերտ Ղահրամանեանի հետ:

  • Ատրպատականի առաջնորդը պատարագեց Ուրմիայում, քրիստոնեայ համայնքապետերի ներկայութեամբ

    16 յունւար 2018-ին, Սբ. պատարագ մատուցւեց Ուրմիոյ Սբ. Ստեփանոս եկեղեցում, ի ներկայութեան շրջանի քրիստոնեայ համայնքապետերի, Ազգային իշխանութեան անդամների եւ ուրմիահայ բարեպաշտ ժողովրդի: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ