Հա

Համայնք

13/01/2018

Դոկտ. Էբթեքարն այցելել է Ս. Աստւածածին եկեղեցի

Յունւարի 11-ին կանանց եւ ընտանիքի հարցերով Հանրապետութեան նախագահի տեղակալ դոկտ. Մասումէ Էբթեքարն այցելել է Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցի:

«alikonline.ir» - Յունւարի 11-ին կանանց եւ ընտանիքի հարցերով Հանրապետութեան նախագահի տեղակալ դոկտ. Մասումէ Էբթեքարն այցելել է Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցի:

Այցի ընթացքում դոկտ. Էբթեքարը ծանօթացել է Հայ Կանանց բարեգործական ընդ. միութեան, «Հայ կին» եւ Հայ Կանանց եկեղեցասէր միութեան աշխատանքներին եւ այցելել է «Արտակ Մանուկեան» թանգարան: Նա բարձր է գնահատել իրանահայութեան դերը Իրանի հասարակական կեանքի տարբեր ասպարէզներում:

Նշենք, որ այցի ընթացքում ներկայ են եղել Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ յարակից մարմինների ու միութիւնների ներկայացուցիչները նաեւ Ս. Աստւածածին եկեղեցու Եկեղեցական խորհրդի անդամները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։