Հա

Համայնք

15/01/2018 - 11:30

Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով. Թեհրանի ոստիկանապետի այցը՝ Ազգային առաջնորդարան

Երէկ՝ յունւարի 14-ին Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով Թեհրանի ոստիկանութեան պետ գեներալ Հոսէյ Ռահիմին եւ նրա գլխաւորած պատւիրակութիւնը, այցելեցին Ազգային առաջնորդարան, ուր, հանդիպեցին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հետ:

«alikonline.ir», Ս. Ֆարմանեան - Երէկ՝ յունւարի 14-ին Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով Թեհրանի ոստիկանութեան պետ գեներալ Հոսէյ Ռահիմին եւ նրա գլխաւորած պատւիրակութիւնը, այցելեցին Ազգային առաջնորդարան, ուր, հանդիպեցին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հետ:

Այցին ներկայ էին Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետները եւ ներկայացուցիչները:

Հանդիպմանը Սրբազան Հայրը ողջունելով հիւրերին ասաց. «Ոստիկանութեան հետ մեր կապերը չափազանց սերտ են ու լաւ համագործակցութիւն գոյութիւն ունի եւ նման տօները միմեանց հանդիպելու եւ զրուցելու առիթ են ստեղծում»:

Թեմակալ աառջնորդն անդրադառնալով Ս. Ծննդեան տօների ընթացքում ոստիկանութեան ցուցաբերած օժանդակութեանն ընդգծեց. «Մենք շնորհակալութիւն ենք յայտնում մեր ոստիկանութեանը՝ Ս. Ծննդեան տօների ընթացքում իրեն յատուկ օպերատիւ աշխատանքի եւ մարդասիրական վերաբերմունքի համար»: Սրբազան Հայրը յաւելեց, որ Ոստիկանութիւնը կանգնելով հայ համայնքի թիկունքին, մէկ անգամ եւս ապացուցեց, որ Իրանի ու նրա բոլոր քաղաքացիների պաշտպանն է:

Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանն էլ իր հերթին ողջունելով հիւրերին ընդգծեց. «Ոստիկանութիւնը միշտ էլ պատւով է կատարել իր առջեւ դրւած խնդիրները, եւ չի խուսափել առաջին շաքում լինելու պարտականութիւնից»: Նա շեշտեց. «Ոստիկանութիւնն իր կարեւոր ներդրումն է ունեցել մեր երկրի կայացման գործում եւ միշտ գնահատւել է որպէս պետութեան հենասիւներից մէկը, սահմանադրական կարգի, հասարակական կարգ ու կանոնի, կայունութեան ապահովման երաշխաւորը»:

Հիւսիսային իրանահայութեան պատգամաւորը նշեց. «Ամէն ինչ յանուն քաղաքացու եւ հասարակութեան, գաղափարով առաջնորդւած ոստիկանական մարմիններն այս տարի եւս հետեւողական աշխատանք են իրականացրել, Ս. Ծննդեան տօներին, ինչի համար հայ համայնքը երախտապարտ է»:

Մայրաքաղաքի ոստիկանապետն էլ շնորհակալութիւն յայտնելով հիւրընկալութեան համար, հաւաստիացրեց. «Մեր յանձնարարականով ե՛ւ հայ քաղաքացիների միջոցառումներին աջակցութիւնը, ե՛ւ նմանատիպ հանդիպումները կրելու են շարունակական բնոյթ, իսկ ոստիկանութիւն-հայ համայնքի հետ կապը հանդիպումից հանդիպում աւելի է ամրապնդւելու ինչը նպաստելու է մեր քաղաքացիների արդիւնաւէտութեան բարձրացմանը»: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։