Հա

Համայնք

Երկուշաբթի, 15 Յունւարի 2018 14:40

Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը ցաւակցել է «Սանչի» լցանաւի աղէտի կապակցութեամբ

Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը ցաւակցել է «Սանչի» լցանաւի անձնակազմի ցաւալի մահւան կապակցութեամբ:

«alikonline.ir» - Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը ցաւակցել է «Սանչի» լցանաւի անձնակազմի ցաւալի մահւան կապակցութեամբ:

«Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդն իր եւ թեհրանահայ համայնքի անունից ցաւակցում է Իրանի մեծ ժողովրդին, յատկապէս՝ զոհերի ընտանիքներին եւ հարազատներին, Չինաստանի արեւելեան ափերում «Սանչի» լցանաւի հրկիզման կապակցութեամբ, որը նաւի անձնակազմի բոլոր 32 անդամների մահւան պատճառը դարձաւ: Զոհերի համար հայցում ենք հոգու խաղաղութիւն, իսկ հանրութեան եւ հարազատների համար՝ համբերութիւն»,- ասւած է Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ցաւակցագրում:

Յարակից Հրապարակումներ

  • Յայտարարութիւն
    Յայտարարութիւն

    Այսու յայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակի առիթով Թեմական խորհուրդը կեանքի է կոչել յատուկ մի յանձնախումբ, որպէսզի արժանավայել կերպով նշանաւորւի հայոց պետականութեան հիմնադրման 100-ամեակը, որը արդիւնքն էր քաջարի մեր ժողովրդի Մայիսեան հերոսամարտերի մղած կեանքի եւ մահւան պայքարի:

  • Բահրամ Ղասեմին ցաւակցել է ռուս ժողովրդին
    Բահրամ Ղասեմին ցաւակցել է ռուս ժողովրդին

    Իրանի ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին ցաւակցութիւն է յայտնել ռուսական ուղեւորատար ինքնաթիռի անկման հետեւանքով տեղի ունեցած ողբերգութեան կապակցութեամբ: 

  • «ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնութեամբ՝ մեծարանքի երեկոյ՝ նւիրւած Ահմադ Նուրիզադէին
    «ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնութեամբ՝ մեծարանքի երեկոյ՝ նւիրւած Ահմադ Նուրիզադէին

    Նախաձեռնութեամբ Հայկական հարցերի ուսումնասիրական կենտրոնի (ՀՈՒՍԿ) եւ համագործակցութեամբ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ «Բոխարա» հանդէսի, ի մասնաւորի դրա հրատարակիչ՝ Ալի Դեհբաշիի, երէկ՝ յունւարի 22-ի երեկոյեան, «ՀՈՒՍԿ»-ի կենտրոնատեղիում կազմակերպւել էր մեծարանքի երեկոյ ի պատիւ իրանցի բանաստեղծ, հայերէնագէտ մտաւորական եւ թարգմանիչ Ահմադ Նուրիզադէի:

  • Սերժ Սարգսեանը ցաւակցել է Հանրապետութեան նախագահին
    Սերժ Սարգսեանը ցաւակցել է Հանրապետութեան նախագահին

    «Սանչի» լցանաւի աղէտի կապակցութեամբՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը ցաւակցական հեռագիր է յղել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին:

  • Կարէն Կարապետեանը ցաւակցական հեռագիր է յղել Էսհաղ Ջահանգիրիին
    Կարէն Կարապետեանը ցաւակցական հեռագիր է յղել Էսհաղ Ջահանգիրիին

    Կարէն Կարապետեանը ցաւակցական հեռագիր է յղել Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին Չինաստանի արեւելեան ափերի մերձակայքում իրանական «Սանչի» նաւթատարի hրդեհւելու եւ խորտակման կապակցութեամբ, ինչի հետեւանքով զոհւել են նաւի անձնակազմի տասնեակ աշխատակիցներ: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։