Հա

Համայնք

15/01/2018 - 09:30

Ընթրիք երեկոյ Նոր տարւայ առիթով

Ուրբաթ, յունւարի 12-ին, Թեհրանի «Նայիրի» սրահում, տեղի ունեցաւ ընթրիք երեկոյ, որտեղ մտերիմ մթնոլորտում միասին Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօնը նշեցին պարտադրեալ պատերազմի հայ նահատակ զինւորների, անձնուրացների եւ ազատորդիների ընտանիքները:

Ուրբաթ, յունւարի 12-ին, Թեհրանի «Նայիրի» սրահում, տեղի ունեցաւ ընթրիք երեկոյ, որտեղ մտերիմ մթնոլորտում միասին Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօնը նշեցին պարտադրեալ պատերազմի հայ նահատակ զինւորների, անձնուրացների եւ ազատորդիների ընտանիքները:

Շուրջ 180 ներկաների հետ ծրագրին մասնակցում էին նաեւ Իսլ. խորհրդարանի պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռոբերտ Բեգլարեանը, նոյն խորհրդի անդամ՝ Քրիստ Արզումանեանը, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ՝ Գէորգ Վարդանը, Իսլ. խորհրդարանի նախկին շրջանների պատգամաւոր՝ ճրտ. Վարդան Վարդանեանը եւ Թեմական խորհրդի Անձնուրացների յանձնախմբի անդամները:

Ծրագրում բարի գալսեան խօսք ասաց Անձնուրացների յանձնախմբի ատենապետ՝ Արման Բանդարեանը, նաեւ առանձին ելոյթ ունեցան դոկտ. Խանլարեանն ու պրն. Բեգլարեանը, որոնք շնորհաւորելով Նոր տարին եւ Ս. Ծնունդը, բարձր գնահատեցին այս ընտանիքների եւ հաւաքականութեան ունեցած դերն ու կատարած զոհաբերութիւնը յանուն Իրանի եւ իրանահայութեան:

Ծրագրի խրախճանքի բաժնում արտասանւեցին կենացներ եւ ուրախ ու ջերմ մթնոլորտում ներկաները տօնեցին Նոր տարին:

Ծրագիրը կազմակերպւել էր առանձին յանձնախմբի կողմից, որի անդամներն էին՝ տկն. Սեդա Ազիզեանը, տկն. Քաթրին Մահմուդլուն, տկն. Քաթրին Արթունեանը եւ պրն. Վարուժ Թահմասեանը, պրն. Սիմոն Բաղդասարեանը եւ պրն. Բագրատ Քէշիշ Աբնուսեանը:

Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի
Հայ Անձնուրացների արժէքների պահպանման յանձնախումբ

Յարակից լուրեր

  • Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի Նոր տարւայ ծրագիր
    Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի Նոր տարւայ ծրագիր

    Չորեքշաբթի, յունւարի 30-ին, Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ, իրականացաւ արդէն աւանդոյթ դարձած Նոր տարւայ առիթով մտերմիկ հանդիպում-հիւրասիրութիւն:

  • Հայ եւ զրադաշտական նահատակ զինւորների մեծարման երեկոյ
    Հայ եւ զրադաշտական նահատակ զինւորների մեծարման երեկոյ

    Հինգշաբթի, յունւարի 10-ին, Թեհրանում աշխատող Նահատակների մեծարման ժողովրդական կազմակերպութեան (ՖԱԴԱՔ)  նախաձեռնութեամբ, կայացաւ հայ եւ զրադաշտական նահատակ զինւորների մեծարման երեկոյ։

  • Այցելութիւն կռւի վիրաւոր՝ Սեմիկ Վարդանեանին
    Այցելութիւն կռւի վիրաւոր՝ Սեմիկ Վարդանեանին

    Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով, յունւարի 7-ին, Սրբազան Պաշտպանութեան թանգարանի (موزه دفاع مقدس) պատասխանատուները՝ դոկտ. Ջաֆարիի գլխաւորութեամբ, այցելեցին Ազատորդի՝ Սեմիկ Վարդանեանի բնակարան։

  • Նոր տարւայ անդրանիկ ս. պատարագ մատուցւեց Ատրպատականի հայոց թեմում
    Նոր տարւայ անդրանիկ ս. պատարագ մատուցւեց Ատրպատականի հայոց թեմում

    Ատրպատականի հայոց թեմում՝ ապրող մեր ժողովրդի զաւակները, երկուշաբթի, 31 դեկտեմբեր 2018-ի գիշերւայ ժամը տասներկուսին նոր տարին դիմաւորելուց յետոյ, երեքշաբթի 1 յունւար 2019-ին շտապեցին հայոց եկեղեցիները, Թաւրիզում եւ Ուրմիայում, աղօթքով ու սուրբ պատարագի մասնակցութեամբ սկսելու իրենց տարին:

  • 2019 Նոր տարւայ խանդավառ դիմաւորում՝ Ատրպատականի հայոց թեմում
    2019 Նոր տարւայ խանդավառ դիմաւորում՝ Ատրպատականի հայոց թեմում

    Ատրպատականում ապրող մեր ժողովրդի զաւակները, թեմի տարբեր շրջաններում՝ առաջնորդանիստ Թաւրիզ քաղաքում, Ուրմիայում եւ գիւղերում, Ամանորի առիթով խանդավառ մտերմիկ եւ ժողովրդական հաւաքներ, ինչպէս նաեւ ընտանեկան հաւաքոյթներ կազմակերպեցին, ազգային հարուստ աւանդութիւններով եւ տոհմիկ շնչով նշելու համար 2019 Նոր տարւայ արշալոյսը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։